1)Ի՞նչ անվանում են ստացել բնությունն ուսումնասիրող գիտությունները.
- պատմական
- հումանիտար
- բնագիտական
- իրավագիտական
2)Ո՞ր շարքում են թվարկված միայն ֆիզիկական մարմիններ.
- գիրք, մեխ, ալյումին
- սեղան, գրիչ, տետր
- երկաթ, բաժակ, ոսկի
- քացախ, դույլ, աղ
3)Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.
- ճոճանակի շարժումը
- փայտի այրումը
- մեքենայի ընթացքը
- երկրագնդի պտույտը արեգակի շուրջ
4)Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.
- գիրք
- տուփ
- մեքենայի շարժիչ
- դուռ
5)Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Դեռևս 2500 տարի առաջ բացահայտվել է, որ նյութերը կազմված են հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկներն անվանեցին ատոմներ: Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի: Ժամանակակից ֆիզիկոսները ապցուցել են, որ ատոմը չնայած անտեսանելի լինելուն՝ գոյություն ունի: Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:
6)Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.
ա) քարը՝ ավազի,
բ) թթվածինը՝ օզոնի,
գ) սառույցը՝ գոլորշու։
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել։
