1. Ո՞ր շարքում թվական չկա։
1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ
2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի
3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր
4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական
2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:
2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:
3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:
4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:
3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:
2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:
3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:
4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:
4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:
1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:
2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:
3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:
4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։
5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:
1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:
1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞
2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի
3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր
4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ
7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:
1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:
2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես:
3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:
1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե
2) այսինչ, ուր, որոշ, որևիցե
3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ
4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի
9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:
1) այս, դա, այսպես, բոլոր
2) մյուս, սույն, նույնքան, միևնույն
3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ
4) այդպես, այդչափ, մի, նույն
10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:
1) ով, իրար, մենք, այսպես
2) ինչ, ուր, միմյանց, սա
3) դու, ոմանք, բոլոր, ինչու
4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը
11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:
1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ
2) ուր, ինչու, ոչ մի, այս
3) երբ, որոշ, ամեն մի, սա
4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու
12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:
1) նա, ոչ ոք, երբ, իրենք
2) նրանք, բոլորը, դու, ոչինչ
3) ինքը, դուք, ով, ես
4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք
13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:
1) ամբողջը
2)ոչ մեկը
3) մյուսը
4) յուրաքանչյուրը
14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:
1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:
2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:
3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:
4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:
15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:
Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:
