1.Ուշադիր կարդա «Տաղարան» շարքի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկ բանաստեղծություն և սովորի՛ր անգիր:
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
2. Շարքից ընտրի՛ր ևս մեկ բանաստեղծություն, փորձիր վերլուծել, գրել քո կարծիքը. ի՞նչ հասկացար:
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
Բանաստեղծը ասում է երբ չեն ճանաչում քո, ծանոթ չեն քո գործերին մտածում են որ չի կարող, բայց երբ ճանաչում են սկսում են գովել, և շռայել գեղեցիկ խոսքեր։
Բանաստեղծը այս բանաստեղծությունով ուզում է ասել երբ քեզ չեն ճանաչում շատերը միշտ թերագնահատում են քո աշխատանքը։
3. Ուշադրություն դարձրու Չարենցի լեզվին. ի՞նչ պատկերավորման, արտահայտչականության միջոցներ /մակդիր, փոխաբերություն, համեմատություն/ է նա գործածել Տաղարան շարքում, առանձնացրո՛ւ դրանք:
մակդիր
Ինչքան որ հուր կա իմ սրտում
Ինչքան կրակ ու վառ խնդում
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Անուշ հոտով սիրտս լցրիր
Աշխարհը մե բաղ է, գոզալ
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Ես մե անգին գոզալ տեսա
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց
փոխաբերություն
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը
Խելքս քամուն, հովին տված՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց
համեմատություն
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես
Աշխարհը մե բաղ է, գոզալ,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին
