Ձկնորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն, 20․03․24

1․ Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական ոլորտի ճյուղերը ստեղծում են նյութական արտադրանք, որն ուղղված է մարդկանց նյութական պահանջմունքների բավարարմանը և այլ նյութական բարիքների ստեղծմանը, օրինակ՝ արդյունաբերությունն արտադրում է պահածոներ, հագուստ, պարարտանյութեր, ամտոմեքենաներ, իսկ գյուղատնտեսությունը՝ մրգեր, բանջարեղեն, կաթ, կաշի, մորթի և այլն: Շինարարությունը ստեղծում է բնակարաններ, գործարաններ, ճանապարհներ, ջրանցքներ: Բեռնատար տրանսպորտն իրականացնում է բեռնափոխադրումներ տնտեսության տարբեր ճյուղերի և ենթաճյուղերի, բնակավայրերի, երկրների, տարածաշրջանների միջև՝ ապահովելով համաշխարհային տնտեսության բնականոն զարգացումը:

Այսպիսով, հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն:Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության ո՞ր ճյուղին վերագրել գործունեության այդ տեսակները: Ակնհայտ է, որ դրանք իրենց բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը, դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը դիտվում են որպես գյուղատնտեսության հարակից գործունեություններ:

2․ Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս կարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման,վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում:Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը:
Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան
հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:

3․ Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին, պետք է հիշել, որ
համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան: Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70 %-ը աղետալի վիճակում են: Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագործվող և, միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են: Այդպիսիք են օրինակ Սև, Արևելաչինական, Դեղին, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը: Այդ պատճառով էլ ջրային օրգանիզմների (ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի,
ոստրեի, մարգարիտի), ինչպես նաև ջրային բույսերի (ջրիմուռների) համաշխարհային աճող պահանջարկը բավարարելու ներկայիս հուսալի աղբյուր է դարձել աքվակուլտուրան (աքվա ջուր, կուլտուրա՝ մշակություն): Այն մարդկանց հայտնի է եղել դեռևս 3 հազարամյակ առաջ, սակայն արագորեն զարգանում է միայն վերջին տասնամյակներում: Աքվակուլտուրան ծագել է Չինաստանում դեռևս 4 հազար տարի առաջ և մինչև օրս էլ այդ երկիրը պահպանում է համաշխարհային առաջատարի իր դերը։

Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսական նշանակությունը հատկապես
մեծ է փայտանյութի ձեռք բերման գործում: Սակայն մարդու համար դրանցից ոչ պակաս
կարևոր է նաև անտառի դերը` պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում: Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր
աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը: Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:

Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է, և հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին: Այն զբաղվում է վայրի կենդանիների և թռչունների որսով: Անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ` երկրագործության և անասնապահության հետ: Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի, մորթի: Մեր օրերում անտառների ու այլ տարածքների կենդանական սննդամթերքի նշանակությունը շարունակում է մեծ մնալ աշխարհի մի շարք երկրների բնակչության համար: Աշխարհի ավելի քան 60 նոր զարգացող երկրների բնակչության կենդանական ծագման սննդաբաժնում վայրի կենդանիների միսը կազմում է առնվազն 1/5-ը: Իսկ, օրինակ, Պերուական Ամազոնիայի բնակչության սննդաբաժնում այն կազմում է նույնիսկ 85 %: Որսորդությունն ու հավաքչությունը դեռևս զգալի չափով պահպանվում են նաև որոշ զարգացած երկրներում (Ռուսաստանում, Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում): Օրինակ, Ավստրալիայում տարեկան միջին հաշվով որսում են 5 մլն ագեվազ: Հավաքչությունը պահպանվում է նաև Հայաստանում: Մեր սննդաբաժնի մեջ օգտագործվող որոշ մթերք ոչ թե գյուղատնտեսական արտադրանք են, այլ բնության բարիքներ: Դրանցից են, օրինակ` ավելուկը, մանդակը, ծառի և դաշտային սնկերը, դեղաբույսերը և այլն:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы