Արտաշես Առաջին

  • Բնութագրիր երկիշխանություն, ստրատեգոս հասկացությունները: Երկիշխանությունը այն է, երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր։ Ստրատեգոսը սկզբնապես զինվորական պաշտոն է, բայց Անտիոքոս III-ի ժամանակ՝ նաև քաղաքական-վարչական պաշտոն էր, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ։
  • Ովքեր են Արտաշես առաջինը և Զարեհը։ Արտաշես առաջինը և Զարեհը ստրատեգոսներ էին։ Արտաշես առաջինը Մեծ Հայքի ստրատեգոսն էր, իսկ Զարեհը Ծոփքի ստրատեգոսն էր։
  • Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին։
  • Ով է Հաննիբալը և ինչ ներդրում ունի Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մեջ։ Հաննիբալը կարթագենացի նշանավոր զորավար էր։ Հաննիբալի խորհրդով էր կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը, և նրան էր հանձնարարված շինարարական աշխատանքների ղեկավարությունը։
  • Ինչպես տապալվեց Երվանդունիների արքայատոհմը, ինչ նախադրյալներ կային դրա համար։ Երվանդունիների արքայատոհմը տապալեցին Անտիքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը, իսկ հետագայում Արտաշեսն ու Զարեհը ճանաչվեցին Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ։
  • Ինչպես կբացատրես այն, որ Արտաշես առաջին արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին։
  • Ինչ վերափոխություններ կատարեց Արտաշես առաջին արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար։ Արտաշես առաջինը թագավորության դիրքն ու վարկանիշը բարձացնելու համար կատարեց բարեփոխումներ։ Նա կատարեց հողային, տարածքային և ռազմական բարեփոխումներ։
  • Ինչպես էին ազդում Արտաշես առաջին արքայի վերափոխությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:
  • Նշիր և հիմնավորիր թե ինչից ենք իմանում, որ Արտաշես առաջինի արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը: Արտաշես I-ի գահակալությունը նշանավորվեց մի քանի այլ նախաձեռնություններով ևս, որոնք նպաստեցին հայկական քաղաքակրթության առաջխաղացմանը, մերձեցրին այլ հելլենիստական պետություններին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы