Ֆիզիկա

  1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Մեր շրջապատող շնչավոր և անշունչ իրերը

  1. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

  1. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

  1. Քննարկել՝ ի՞նչ է բնությունը։

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն։ Մարդը նույնպես բնության մասն է։

  1. Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով։

Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվում են բնության երևույթներ։

  1. Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։

Օրինակ` մագնիսի ձգումը, մարդու շարժվելը, ջրի սառչելը, կայծակը։

  1. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային։

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը: Բերել օրինակներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ֆիզիկական մարմինը է, օրինակ` սեղան, սառնարան, քանոն և այլն։

  1. Ի՞նչ է նյութը: Բերեք օրինակներ:

Այն, ինչից պատրաստված է ֆիզիկական մարմինը՝ նյութ է, օրինակ` փայտ, երկաթ, բրոնզ և այլն։

  1. Ի՞նչ է մատերիան։

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:

  1. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին։

Մենք գիտելիքներ ենք ձեռք բերում բնության երևույթների մասին փորձերի և դիտումների շնորհիվ։

  1. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից։

Դիտելով կարելի է եզրակացություններ անել, իսկ փորձով կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանները:

  1. Ի՞նչ է վարկածը։

Վարկածը այն է երբ դիտումից հետո սկսում ես եզրակացություններ անել։

  1. Ի՞նչ է օրենքը։

Օրենքներ, որոնք բացա-հայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը,բացատրում դրանց պատճառները:

  1. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը` նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

  1. Գրիր երկարության հիմնական և այլ միավորները:

Երկարության հիմնական միավորը մետրն է, այլ միավորներ են սանտիմետրը, միլիմետրը, կիլոմետրը։

  1. Ի՞նչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկել։

Չափիչ սարքեր են չափաքանոնը, չափերիզը, չափագլանը: Կան ավելի բարդ չափիչ սարքեր` վայրկենաչափ, սենյակային ջերմաչափ, բժշկական ջերմաչափ և այլն:

  1. Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակը։

Նայեք ձեզ լավ ծանոթ չափաքանոնին: Բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակը։

  1. Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

  1. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

  1. Ինչի՞ց է կախված չափման սխալը։

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։ Չափման սխալը կախված է նաև չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից:

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարջում։

  1. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմինը։

  1. Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական մարմին։

  1. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Հետագիծը կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

  1. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհը։

  1. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։ Տարբեր մարմինների շարժման հետագծերը միմյանցից կարող են տարբերվել ոչ միայն ձևով, այլ նաև երկարությամբ։

  1. Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը։

v = s : t

  1. Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը ՄՀ-ում։

Միավորների միջազգային համակարգում (ՄՀ) որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ: Այդ միավորը նշանակում են 1 մ/վ (կարդացվում է` վայրկյանում մեկ մետր):

  1. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը։

s = v * t

  1. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:

t = v * s

  1. Ինչպե՞ս է շարժվում մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում։

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանվում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։

34․ Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

  1. Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն։

Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Դրա համար միշտ որոշ ժամանակ է անհրաժեշտ: Մարմնի այս հատկությունը կոչվում է իներտություն:

  1. Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված։

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը: Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է:

  1. Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը։

Չափել մարմնի զանգվածը՝ նշանակում է այն համեմատել չափման տրված միավորի հետ։

  1. Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը։

Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ, տոննա (տ), ցենտներ (ց), գրամ (գ), միլիգրամ (մգ) և այլն:

  1. Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը (նկ.24): Այն պահվում է Փարիզի մերձակա Սևր քաղաքում` Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում։ Զանգվածի այդ միավորն անվանում են կիլոգրամ (1 կգ): Մեծ ճշտությամբ 1 կգ է նաև 4 °C ջերմաստիճանում 1լ ծավալով թորած ջրի զանգվածը:

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն։

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

  1. Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը։

1600կգ ։ 2մ³ = 800կգ/մ³։

p = m : V

  1. Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը։

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ³ է (կարդացվում էմեկ կիլոգրամ խորանարդ մետրում): Դա այն նյութի խտությունն է, որի 1 մ³ ծավալով մարմնի զանգվածը 1կգ է: Մոտավորապես այդպիսի խտություն ունի օդը:

Խտությունն արտահայտում են նաև 1գ/սմ³ միավորով: Հաշվի առնելով, որ 1կգ = 1000գ, իսկ 1մ³ = 1000000սմ³, կստանանք` 1 կգ/մ³ = 0,001գ/սմ³:

  1. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը։

m = pV

  1. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

V = m : p

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարջում։

  1. Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Ավտոմեքենայի շարժվելը, մարդու քայլելը, գետի հոսելը, նավի լողալը և այլն։

  1. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմինը։

  1. Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական մարմին։

  1. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ։

Նյութական կետը ֆիզիկական մարմին է` օժտված որոշակի հատկություններով, մինչդեռ երկրաչափական կետը զուրկ է դրանցից:

Օրինակ` Երևանից Փարիզ թռչող ինքնաթիռի շարժումը դիտարկելիս ինքնաթիռը կարելի է համարել նյութական կետ, քանի որ նրա չափերը շատ փոքր են Երևան-Փարիզ հեռավորությունից: Սակայն ինքնաթիռի վերելքն ու վայրէջքը կամ օդի դիմադրության դերն ուսումնասիրելիս ինքնաթիռի ձևն ու չափերն ունեն էական նշանակություն, և այդ դեպքերում այն չի կարելի համարել նյութական կետ:

Մեկ այլ օրինակ: Երբ հետազոտում ենք Արեգակի շուրջը մոլորակների պտտման օրինաչափությունները, մոլորակները ու Արեգակը դիտարկում ենք որպես նյութական կետեր, իսկ երբ ուսումնասիրում ենք մոլորակների և Արեգակի կառուցվածքները, ապա դրանք չի կարելի նյութական կետեր համարել:

  1. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Հետագիծը կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

  1. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհը։

  1. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։ Տարբեր մարմինների շարժման հետագծերը միմյանցից կարող են տարբերվել ոչ միայն ձևով, այլ նաև երկարությամբ։

  1. Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը։

Եթե ժամանակամիջոցը նշանակենք t (կարդացվում էտե) տառով, անցած ճանապարհը s-ով (էս), իսկ արագությունըv-ով (վե), կստանանք արագության բանաձևը v = s : t

  1. Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը ՄՀ-ում։

Միավորների միջազգային համակարգում (ՄՀ) որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ: Այդ միավորը նշանակում են 1 մ/վ (կարդացվում է` վայրկյանում մեկ մետր):

  1. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը։

s = v * t

  1. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:

t = v * s

56․ Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։

  1. Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ

  1. Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Քանի որ ուժն ունի ուղղություն, այն վեկտորական մեծություն է։

  1. Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորականը, երբ մարմինն ունի ուղղությունը, իսկ սկայլարը՝ արժեք։

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ = mg

  1. Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա։

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևով չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

  1. Դեֆորմացիայի օրինակների քննարկում։

Օրինակ՝ զսպանակի ձգվելը, պլաստինե գնդակի վրա ուժեղ սեղմելը։

  1. Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ: Բերել օրինակներ։

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափը, այն կոչվում է առաձգական դեֆորմացիա, իսկ հակառակ դեպքում՝ պլաստիկ դեֆորմացիա։

  1. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ։

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժը։

  1. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից։
  2. Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգական ուժ։

  1. Հուկի օրենքի ձևակերպում։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

  1. Հուկի օրենքն արտահայտող բանաձևը։

Fառ = kx

  1. Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը։

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

  1. Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը։

Ուժաչափի աշխատանքը հիմված է Հուկի օրենքի հիման վրա։

  1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Փորձեք շարժել սեղանին դրված որևէ առարկա, ասենք, ծանր գիրքը՝ նրա վրա ազդելով հորիզոնական ուղղված ուժով: Կնկատեք քանի դեռ ազդող ուժը բավականաչափ փոքր է, գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժը հասնում է որոշակի արժեքի: Այս երևույթն առավել ցայտուն է դրսևորվում, երբ փորձում ենք տեղաշարժել սառնարանը, պահարանը կամ մեկ այլ ծանր իր:

  1. Ինչով է պայմանավորված շփումը։

Շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների ողորկության աստիճանից և դրանց նյութի տեսակից:

  1. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Մարմնի վրա հորիզոնական ուղղությամբ ուժ է ազդում, սակայն այն մնում է դադարի վիճակում։ Նշանակում է, որ մարմնի վրա ազդում է նաև մեկ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այդուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, իսկ դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը։

Շփման ուժի բնույթն էապես փոխվում է այն դեպքերում, երբ մարմինը ոչ թե սահում, այլ գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթով: Այդ դեպքում գլորվող մարմինը հաղթահարում է իր ճանապարհին հանդիպող մակերևութային անհարթությունները` անցնելով դրանց վրայով: Դրա շնորհիվ առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ, որի ուղղությունը հակառակ է մարմնի գլորման ուղղությանը։

  1. Ինչպես կարելի է մեծացնել շփումը։

Օրինակ` շփումը մեծացնելու նպատակով հպվող մակերևույթները պետք է լինեն խորդուբորդ:

  1. Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Օրինակ` շփումը փոքրացնելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ յուղով, քսուքով: Այդ դեպքում միմյանց հետ անմիջականորեն շփվում են ոչ թե պինդ մարմինների մակերևույթները, այլ դրանք պատող հեղուկի հարևան շերտերը: Քանի որ քսուքի շերտերի միջև շփումն էապես փոքր է, շփման ուժը փոքրանում է:

  1. Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվումէ այդ ուժերի համազոր:

  1. Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <

Ֆիզիկայում «աշխատանք» հասկացությունն ունի որոշակի իմաստ և օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։ Նման դեպքում ասում են, որ կատարվում է մեխանիկական աշխատանք:

  1. Ինչպե՞ս հաշվել աշխատանքը: Ո՞րն է աշխատանքի բանաձևը։

Աշխատանք = ուժ × ճանապարհ

Եթե աշխատանքը նշանակենք A (կարդացվում էա) տառով, մարմնի վրա ազդող ուժը F-ով, իսկ մարմնի անցած ճանապարհը տ-ով, ապա կստանանք աշխատանքի բանաձևը` A = Fs։

  1. Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում։

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1 Ն ուժի աշխատանքը` ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ)։

1 ջոուլ = 1 նյուտոն · 1 մետր կամ 1Ջ = 1Ն·մ:

Օգտագործվում են նաև կիլոջոուլ (կՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ), միկրոջոուլ (մկՋ) և այլ միավորներ.

1 կՋ = 1000 Ջ

1 մՋ = 0,001 Ջ

1 ՄՋ = 1 000 000 Ջ

1 մկՋ = 0,000001 Ջ

  1. Ի՞նչն է կոչվում հզորություն։

Հզորությունը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

  1. Ինչպե՞ս հաշվել հզորությունը: Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը։

Հզորություն = աշխատանք × ժամանակամիջոց

Եթե հզորությունը նշանակենք N (կարդացվում է՝ էն) տառով,աշխատանքըA-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակըt-ով, ապա կստանանք հզորության բանաձևըN = A/t, որտեղ N-ը հզորությունն է, A-ն աշխատանքը, t-ն` այդ աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:

Հզորությունը ցույց է տալիս, թե ինչ աշխատանք է կատարում մեխանիզմը միավոր ժամանակամիջոցում (օրինակ` 1 վայրկյանում):

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է (1 Վտ):

1 վատտը (Վտ) այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 ջոուլ (Ջ) աշխատանք`

1 Վտ = 1 Ջ/վ

Տեխնիկայում օգտագործում են նաև հզորության կիլովատտ (կՎտ), մեգավատտ (ՄՎտ), միլիվատտ (մՎտ) և միկրովատտ (մկՎտ) միավորները.

1ՄՎտ =1000 000 Վտ

1 մՎտ =0,001 Վտ

1կՎտ = 1000 Վտ

1մկՎտ = 0,000001 Վտ

  1. Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը։

Իմանալով մեխանիզմի հզորությունը` կարելի է հաշվել որոշակի ժամանակում դրա կատարած աշխատանքը։ N = 4 բանաձևից հետևում է, որ A = Nt:

  1. Որո՞նք են պարզ մեխանիզմները։

Բարդ մեքենաների մեծ մասը կազմված է հետևյալ պարզ մեխանիզմներից` լծակ, ճախարակ, թեք հարթություն, ոլորան, պտուտակ և այլն։

  1. Ի՞նչ է լծակը:

Լծակը մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը։

  1. Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

  1. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտենք:

Անշարժ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճաշարակ։

  1. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

  1. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ` ՕԳԳ)։

  1. Ձևակերպել մեխանիկայի <

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։ Այս պնդումը կոչվում է մեխանիկայի <

91․ Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգականության ուժ է

  1. Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված։

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P = mg

  1. Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ե՛վ ծանրության ուժը, և՛ կշիռը պայմանավորված են Երկրի ձգողությամբ, սակայն դրանք տարբեր ուժեր են: Ծանրության ուժն ազդում է մարմնի վրա, իսկ կշիռը` հենարանի կամ կախոցի վրա:

  1. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Առաջին դիրքում սեղանիկի և ավազի հպման մակերևույթն ունի շատ ավելի մեծ մակերես, քան երկրորդում։ Բայց երկու դիրքում էլ սեղանիկը մևնույնը ուժն է գործադրում ավազի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ուղղությաբ։ Այդ ուժը կոչվում է ճնշման ուժ։

  1. Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

p = F/S

98․ Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Արտաքին ազդեցությունների չգտնվելու պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

99․ Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Եթե գազը լցված է փակ անոթի մեջ, ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։ Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց, «ստիպված» բախվում են նաև անոթի պատերին։ Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին

  1. Ձևակերպեք Պասկալի օրենքը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով` առանց փոփոխության

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы