Հայոց պատմություն /էջ 14-19-ը պատմել, էջ 19 գրավոր/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրիր և բնութագրիր
Մելիք շահ-Սելջուկ ների թագավոր
Կյուրիկե II-Տաշիր-Ձորակետի թագավոր
Գրիգոր Բ Վկայասեր Բարսեղ Անեցի-Կաթողիկոս
Դավիթ Շինարար-Վրաստանի արքա
Թամար թագուհի-Վրաստանի թագուհի
Սարգիս Զաքարյան Զաքարե Զաքարյան-հայր և որդի հայտնի գործիչներ Վրաստանում
Իվանե Զաքարյան Խլաթ-Իվաննեն վրաց արքունիքում հայտնի գործիչ, Խլաթի մոտ1210 թվականին հայ-վրացական զորքեր պարտվեցին
ամիրայություն-սելջակյան վարչական միավոր ամիրսպասալար-սպարապետ
աթաբեկ-վրաց թագաժառանգի խնամակալ
համքարություն-արհեսավորների և վաճառակաների միություն

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ վտանգ էր ենթադրում հայկական
մի քանի կաթողիկոսությունների հիմնման իրողությունը։
Դա առաջացնում էր դավանաբանական տարաձայնություններ և խարխլում եկեղեցու միասնությունը որ վտանգավոր էր անկախությունը կորցրած Հայաստանի ներքին կյանքին համար։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Զաքարյանների՝ վրացական արքունիքում զգալի ազդեցություն և
հեղինակություն ձեռք բերելը։ Առանձնացրո՛ւ այս ժամանակաշրջանը նշանավորող կոնկրետ իրադարձություններ։
Վրաստանի հզորացմանը հաջորդեց հայերի գաղթը դեպի Վրաստան ,որն էլ նպաստեց նշանավոր հայ ազգի գործիչների իհայտ գալուն Դավիթ Շինարարը հայերի համար անգամ կառուցեց Գոռա (ժամանակակից Գորի) քաղաքը: Վրաց թագավորի հովանու ներքո կազմավորվեցին հայկական զորքեր՝ հայ իշխանների հրամանատարությամբ: Շուտով Դավիթ Շինարարը ռազմական գործողություններ սկսեց Հյուսիսային Հայաստանի ուղղությամբ: Տաշիր-Ձորագետի թագավորությունը նվաճելուց հետո 1124 թ. վրաց–հայկական զորքերը մտան Անի: Հաղթանակը կարճատև էր: Թե՛ Անիի և թե՛ Հյուսիսային Հայաստանի համար պայքարը շարունակվեց ողջ XII դարի ընթացքում:
գ. Վերլուծի՛ր։ Ինչպե՞ս էին քաղաքների վերականգնումը և
քաղաքային կյանքի վերելքն ազդում Հյուսիս-արևելյան
Հայաստանի բնակչության առօրյա կյանքի վրա:
Տնտեսական վիճակը բարելավվեց, աշխուժացավ առևտուրը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էին
կարևոր Անիում Հայոց կաթողիկոսական աթոռը վերականգնելու ջանքերը։ Բյուզանդիայի վարած քաղաքականության և սելջուկյան արշավանքների պայմաններում Հայոց կաթողիկոսական աթոռը հայտնվել էր բուն Հայաստանի տարածքից դուրս: Այն պարբերաբար փոխադրվում էր հայաշատ կենտրոններ՝ Կապադովկիա, Հյուսիսային Ասորիք, Կիլիկիա: Եվ այդ դեգերումների ընթացքում ի հայտ եկան հայկական մի քանի այլ հակաթոռ կաթողիկոսություններ: Այս պայմաններում առաջնային խնդիր էր դարձել հայոց կաթողիկոսությունը Հայաստանում վերականգնելու անհրաժեշտությունը: Գործին ձեռնամուխ եղան Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե II–ը (1048–1089) և Մեծ Հայքի մի շարք եկեղեցական գործիչներ: Իր համաձայնությունը տվեց այդ ժամանակ Ծամնդավում հաստատված կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը: 1081 թ. Բարսեղ Անեցին օծվեց աթոռակից կաթողիկոս: Այդպիսով` կաթողիկոսական աթոռ հաստատվեց նաև Անիում, որը կնպաստեր երկրի ներքին միասնությանը։ - Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր։ Հայ-վրացական զինակցության շնորհիվ ազատագրվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների ազատագրումը սելջուկներից և վերջիներիս թուլացմանը նպաստեց։
- Գնահատի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված հայության
նկատմամբ վրաց արքաների վարած նպաստավոր
քաղաքականությունը։ Որովհետև Վրաստանի կարևոր պաշտոնները զբաղեցնում էին հայերը ովքեր էլ նպաստեցին վրաց թագավորների հայանպաստ դիրքորոշմանը։ - Քննարկի՛ր։ Ի՞նչ քաղաքականություն որդեգրեցին Զաքարյան իշխանները դավանաբանական հարցերում: Վրաց աշխարհիկ իշխանության աճին զուգընթաց, աճում է նաև Վրաց քաղկեդոնական եկեղեցու ազդեցությունը: Ի հայտ են գալիս դավանաբանական տարաձայնություններ: Այս պայմաններում Իվանեն վրացադավանություն է ընդունում, իսկ Զաքարեն հավատարիմ է մնում Հայոց եկեղեցուն: Հայվրացական դավանաբանական լարվածությունը երկրորդական է դառնում միայն մոնղոլական վտանգի առկայության պայմաններում, երբ թուլանում է նաև Վրաստանի քաղաքական ազդեցությունը:

