Կենսաբանություն

Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագումորոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքները բաժանվում են չորս հիմնական խմբերի՝ էպիթելային հյուսվածքշարակցական հյուսվածքմկանային հյուսվածքնյարդային հյուսվածք:

Էպիթելային հյուսվածքը պատում է կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը։ Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա մասերն են եղունգներն ու մազերը: Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքըենթամաշկային ճարպային շերտըարյունը և այլն:  Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջօժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ 

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերիցև միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներորոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններիցուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում էիսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանովոր կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում էիսկ նոր նեյրոններ չեն առաջանում:

Բջիջների կառուծվածքը

Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերիցորոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներՅուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր էորը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներԲուսական բջիջը արտաքինից պատված է բջջապատովորը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Բջիջը միջավայրից կլանում է նյութեր և էներգիավերափոխում և օգտագործում է իր կենսագործունեության համարՄարդու օրգանիզմը պատրաստված է մոտավորապես 200 տեսակի բջիջներիցԱնկախ բջջի բազմությունիցկորիզավոր յուրաքանչյուր բջիջ կազմված է 3 հիմնական բաղկացուցիչ մասերից:   

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы