Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքների և մուլտֆիլմ դիտելու: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Պահանջմունքները բացի լավ կողմերից նաև ունեն վատ կողմեր: Պահանջմունքների վատ կողմերը դա կախվածություններն են: Կախվածությունները առաջանում են, երբ մարդ չարաշահում է իր պահանջմունքի քանակը և ուզում է ավելի շատ: Օրինակ՝ էլեկտրոնային սարքերը: Էլեկտրոնային սարքերը շատ մարդկանց մոտ պահանջմունք են, բայց կան բարդիկ որոնք գերազանցում են էլեկտրոնային սարքերի օգտագործելը, և դա դառնում է նրանց մոտ կախվածություն: Սակայն կան կախվածություններ որոնք շատ մարդկանց մոտ դարձել են պահանջմունքներ: Որպես օրինակ վերցնենք ծխելը: Ծխելը կախվածություն է, որը դարձել է շատ մարդկանց պահանջմունքը: Բայց այս վատ պահանջմունքներից կարելի է ազատվել առողջ ապրելակերպի միջոցով:
Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:
Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար
