Թեման՝ Ներածություն։Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ գնդակի գլորվելը, մեքենայի գնալը, մարդու քայլելը և այլն:

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմինը այն մարմինն է, որի նկատմամբ դիտարկվում է ուրիշ մարմինների շարժումը:

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Նյութական կետը այն մարմինն է, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

Եթե մարմնի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, այդ կետը կարելի է համարել նյութական կետ: Իսկ եթե տվյալ պայմաններում չի կարելի է անտեսել մարմնի չափերը, այն չի համարվում նյութական կետ:

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Մարմնի անցած ճանապարհը հետագծի այն տեղամասն է, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում:

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը տարբերվում է անցած ճանապարհից նրանով, որ անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում է ընթանում իսկ հետագիծը կարևոր չէ ինչ ժամանակամիջոցում է ընթանում:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Անհավասարաչափ շարժումները այն են, երբ հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ։

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ճամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀ֊ում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ֊ում անցնում է 1մ ճանապարհ։ Այդ միավորը նշանակում են 1 մ/վ։

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման դեպքում մարմնի անցած ճանապարհը որոշելու համար նրա արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով։

s=v×t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը որոշելու համար պետք է մարմնի անցած ճանապարհը բաժանել նրա արագությանը։

t=s/v

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Այն բաժինը որը ուսումնասիրում մարմինների շարժումը առանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա։

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Միջին արագությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությանը։

16․Գրել միջին արագության բանաձևը։

Միջին արագության բանաձևն է․
Vմիջ = S/t
Vմիջ – միջին արագություն
S – ճանապարհ
t – ժամանակ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы