1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
2․Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:
3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:
4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին:
Բանաձևեր․
a = F/m
F = ma
a – մարմնի արագացում
F – մարմնի վրա ազդող ուժ
m – մարմնի զանգված
5.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը։
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
Բանաձևեր․
F1 = – F2
F1 – առաջին մարմնի ազդեցության ուժ երկրորդի վրա
F2 – երկրորդ մարմնի ազդեցության ուժ առաջինի վրա
6․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս
7․ ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։
Մարմնի իմպուլսը սովորաբար նշանակում են p տառով՝ P=mv
Նրա բանաձևը ներկայացվում է հետևյալ տեսքով՝ p→ =mv→
8․ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Իմպուլսը չափվում է 1կգ.մ/վ։
9․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը: Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:
10.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը անկախ այդ մարմինների փոխազդեցությունից չի փոխվում։
11.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ է կոչվում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:
