1․Վերհիշել բայի դիմավոր և անդեմ ձևերը, թվարկել դերբայները՝ իրենց վերջավորություններով։
Անդեմ ձևերը կոչվում են դերբայներ, իսկ դիմավորները’ ձևաբայեր։ Դերբայները նախադասության մեջ ունեն ինքնուրույն գործածություն, օժանդակ բայից կախում չունեն։ Ձևաբայերը ինքնուրույն գործածություն չունեն և կախված են օժանդակ բայից, որի հետ դառնում են ստորոգյալ։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Անկախ դերբայները ունեն ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝
- անորոշ դերբայ
- ենթակայական դերբայ
- համակատար դերբայ
- հարակատար դերբայ
Վերջավորություններ
Անորոշ-ալ, ել
Ենթակայական-ող, ացող
Հարակատար-ած, ացած
Անկատար-ում, ում
Վաղակատար-ել, ացել
Ապակատար-ալու, ելու
Ժխտական-ա, ի
2․ Կազմել նախադասություններ անորոշ դերբայի տարբեր հոլովաձևերով։
3․Կազմել նախադասություններ ենթակայական և հարակատար դերբայներով։
Ենթակայական դերբայներ
Փողոցից այն կողմում երևացողը իմ հին ընկերն է։
Այս բանաստեղծության գրողը ընդանրապես հայտնի մարդ չէ, բայց շատ մեջ պոտենցիալ ունի։
Այս տան այգի մշակողը շատ աղմկոտ է։
Տեսնու՞մ ես այն հեռացող տղամարդուն, հրաշալի մասնագետ է։
Հարակատար դերբայներ
Սեղանին դրված էին մաքրած մրգերը։
Կարդացած մարդը միշտ առանձնանում է իր մտածելակերպով։
Տատիկիս գնած առանձնատունը, շատ գեղեցիկ այգի ունի։
4․ Բայի եղանակները․սահմանական եղանակի ժամանակաձևերով խոնարհել պարզ և ածանցավոր բայեր /յուրաքանչյուրից մեկական/։
5․ Նախադասությունների մեջ գործածել դրանք։
6․ Բայի սեռը, տեսակները, իմաստները։ Բերել օրինակներ։
