ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Գնահատե՛ք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատկությունները:
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:
Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:
2. Բնութագրե՛ք Թուրքիայի պետական կարգը:
3. Բնութագրե՛ք Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակությունը տնտեսության տարբեր ոլորտների համար:
4. Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հվ-արմ․ Ասիայում:
Թուրքիան որոշ չափով դեր ունի հվ-արմ. Ասիայում, օրինակ՝ Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջինն է սնդիկի, քրոմի, պղնձի, վոլֆրամի և ծարիրի պաշարներով:
