Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափաժապավեն,մկրատ։
Աշխատանքի ընթացքը․100սմ երկարությամբ թելից կախել գնդիկ(կստացվի թելավոր ճոճանակ),այն կախել այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Գնդիկը շեղել հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողել:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Չափաժապավենով չափեցի 100 սմ երկարությամբ թելը, կտրեցի մկրատով, նրանից կախեցի կեռիկով մետաղյա գնդիկը։ Այն ամրացրեցի ամրակալանի կցորդիչից այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ և բաց թողեցի և անմիջապես միացրեցի վարկյանաչափը։ Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝ l=100սմ
t=80 80վ/40=2վ
ν=40 40/80=0,5 Հց
T=t/n
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ՝ 25 սմ։տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Փորձի արդյունքները՝ l=25սմ
t=43 43վ/40=1
ν=40 40/43=0,9 Հց
T=t/n
Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում
