Հայկական մշակույթը միջին դարերում


Արվեստ—————————————————————————
Նկարչություն։
Նկարչության մի տարատեսակ է խճանկարը (մոզաիկան), որով սովորաբար զարդարում էին եկեղեցիների, պալատների հատակը։ Խճանկարները ստեղծվում էին բազմագույն և բազմերանգ քարերից։
Մանրանկարչությունը։ Հայ գրերի գյուտից հետո ծնունդ է առնում մագաղաթյա ձեռագրերը մանրանկարներով զարդարելու արվեստը։ Ցավոք այդ շրջանից մեզ է հասել ընդհամենը չորս մանրանկար, որոնք բոլորն էլ կրոնականբովանդակություն ունեն։Հայ մանրանկարչությունը բուռն ծաղկեց զարգացած միջնադարում։
Թատրոնը և երաժշտությունը։ Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով ևվայելել են մեծ ժողովրդականություն։ Թատերական ներկայացումները տեղի են ունեցել քաղաքային հրապարակներում կամ գյուղական բնակավայրերի կենտրոններում՝ շրջիկ թատերախմբերի կողմից։ Դրանք սովորաբար կազմված էին լինում պարուհիներից և լարախաղացներից։ Նրանց հաճախ հրավիրվում էին իշխանական խնջույքներին՝ զվարճացնելու նախարարին, նրա ընտանիքի անդամներին և հյուրերին։Դերասանները փանդիռների (հայկական լարային նվագարան) նվագակցությամբ երգում ու պարում էին խնջույքներին։
Ճարտարապետություն——————————————————
Վաղմիջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը։ Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն։ Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բաղմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը։
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ․ կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը։ Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը։

Քանդակագործություն——————————————————
Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը։ Այդ շթջանից հայտնի են մի շարք բարձրաքանդակներ և փորագրություններ, որոնցեվ պատում էին եկեղեցիների պատերը։ Քանդակները դրվում էին եկեղեցիների, շենքերի պատերի։ Միջնադարում դրանք չէին դրվում քաղաքների հրապարակներում կամ շենքերի առջև։ Պատկերվում էին ոչ միայն աստվածաշնչյան թեմաներ, այլև՝ աշխարհիկ թեմաներ։ Քանդակում էին մարդկանց, կենդանիներին, բույսերը։ Որպես օրինակ կարող եմ բերել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին, որի պատերի վրա քանդակված են խաղողի մշակության ընթացքի մասին պատմող պատկերներ՝ որթի տնկումից մինչև խաղողի ստացումը։ Պատկերված են նաև դրվագներ Աստվածաշնչի Ծննդոց գրքից մինչև Ավետարանները։
