Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:Մոլեկուլների քաոսային շարժման արագությունևմարմնիջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից, իսկ նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները:
Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 
Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է տարր:

5. Ի՞նչ է մոլեկուլը
Երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ։

6.ի՞նչ է դիֆուզիան
Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է դիֆուզիա:  

7. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։
Դիֆուզիան մի նյութի մոլեկուլներ ներթափանցումն է մյուս նյութի միջմոլեկուլային տարածություններ, որը տեղի է ունենում նյութերի մոլեկուլների անկանոն, պատահական շարժումներ հետևանքով։
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում։ Հասկանալի է, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունները շատ ավելի մեծ են, քան հեղուկի մոլեկուլների միջև հեռավորությունները, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում, քան հեղուկներինը։ Դիֆուզիան ընթանում է նաև պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։

8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Բարձր ջերմաստիճանի դեպքում մոլեկուլներն ավելի արագ են շարժվում:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы