Գործնական քերականություն

1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:

2. Նախադասության  ընդգծված անդամները՝  ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:

4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):

5. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):

Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
 Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն
)  էր:Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն)  են:Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
   
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
   
Դրա պատճառը…(ո՞վ) է:

6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`
Այդերևույթըբացատրելիէ:-ԳունայինայդերևույթըբացատրելիէՄթնշաղիմեջգույներիխամրելուերևույթըբացատրելիէ:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:

7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ  բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում  որոշիչ:

Օրինակ`
 Քաղաքում մարդիկ էին ապրում:-  Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:
Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:
Այդ կետում դրված թուղթը կայրվի:
Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:
Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:

8. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:

Օրինակ`
 Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ:
 Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց:

Լրացուցիչ աշխատանք ուղղագրությունից:

  1. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

  • 2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

 ՝  

  • 4.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы