- Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ: Փոշոտ կամ ավազե փոթորիկը մթնոլորտային երևույթ է, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։ Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։
Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում։ Տափաստանային և հաճախ անտառատափաստանային տարածքներում փոշոտ փոթորիկները սովորաբար լինում են վաղ գարնանը՝ սակավաձյուն ձմռանից և չոր աշնանից հետո, բայց երբեմն լինում են նույնիսկ ձմռանը՝ ձնաբքերի զուգակցմամբ։ - Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ: Քամու հոսանքի ուժի ուժեղացման դեպքում, որն անցնում է հողի չամրացված մասնիկների մոտով, վերջիններս սկսում են թրթռալ, այնուհետև «ցատկոտել»։ Գետնին շարունակական հարվածներից հետո այդ մասնիկներն առաջացնում են մանր փոշի, որը բարձրանում է կախույթի տեսքով։
Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ մեծ ավազահատիկների սկզբնական սալտացիան շփման միջոցով առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Թռչող մասերը ձեռք են բերում բացասական լիցքավորվածություն, որն ազատում է ավելի շատ մասեր։ Այդ պրոցեսը գրավում է երկու անգամ ավել մասնիկներ, քան կանխատեսում են նախկին տեսությունները։ Մասնիկները հիմնականում ազատվում են հողի չորության և քամու ուժեղացման միջոցով։ Քամու հոսանքների ճակատները կարող են հայտնվել անձրևով կամ չոր սառը ճակատով ամպրոպի զոնայում օդի սառեցման հետևանքով։ Չոր սառը ճակատով ցնցումից հետո ներքնոլորտի կոնվեկտիվ անկայունությունը կարող է առաջացնել փոշոտ փոթորիկ։ Անապատային շրջաններում փոշոտ և հողային փոթորիկներն ավելի հաճախ առաջանում են ամպրոպային վարընթաղ հոսանքների և դրանց հետ կապված քամու արագության ուժեղացման պատճառով։ Փոթորկի ուղղահայաց չափերը որոշվում են մթնոլորտի կայունությամբ և մասնիկների քաշով։ Որոշ դեպքերում, փոշոտ և ավազե փոթորիկները կարող են սահմանափակված լինել բարակ շերտով, ինչը կապված է եղանակային շրջապտույտի հետ։ - Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա: Փոշոտ փոթորիկները կարող են տեղաշարժել ամբողջ դյուներ և տեղափոխել հսկայական ծավալով փոշի, այնպես, որ փոթորկի ճակատը կարող է երևալ ինչպես մինչև 1,6 կիլոմետր բարձրությամբ խիտ պատ։ Փոշոտ փոթորիկների մեծ մասը ծագում են Սահարայում։ Վերջին կես դարի ընթացքում (1950-ական թվականներից) Սահարայի փոշոտ քամիներն աճել են մոտ 10 անգամ՝ առաջացնելով Նիգերիայի, Չադի և Բուրկինա-Ֆասոյի բնահողի վերին շերտի բարակացմանը։ 1960-ական թվականներին Մավրիտանիայում տեղի ունեցավ ընդամենը երկու փոշոտ փոթորիկ, իսկ ներկայումս դիտվում է տարեկան 80 փոթորիկ։
Փոշին Ատլանտյան օվկիանոսով Սահարայից տեղափոխվում է արևմուտք։ Անապատի ցերեկային ուժեղ տաքացումը տրոպոսֆերայում առաջանում է անկայուն շերտ, որում տարածվում են փոշու մասնիկներ։ Կախված օդային զանգվածի Սահարայի տարածքով հարավ տեղափոխման չափի հետ, այն շարունակում է տաքանալ, իսկ հետո դուրս գալով օվկիանոսային տարածություն, անցնում է ավելի սառը և խոնավ մթնոլորտային շերտով։ Այդպիսի ջերմաստիճանային ինվերսիան թույլ չի տալիս շերտերին խառնվել և թողնում օդի փոշոտ շերտը անցնել օվկիանոսը։ Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու ծավալը 2007 թվականի հունիսին հինգ անգամ ավելի էր, քան դրանից մեկ տարի առաջ, ինչը կարող է սառեցնել Ատլանտիկայի ջրերը և մի փոքր քչացնել ամպրոպների ակտիվությունը։ - Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Կանադա
- Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
- Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:
- Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:
Կանադան հարուստ է, գունավոր մետաղներով արծատով պղինձով, անտառապատ տարածքներով և գետերով։
- Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Օգտակար հանածոներն են՝ երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, նիկելի, ուրանի, ոսկու, արծաթի, ածխի, գազի, նավթի պաշարներ։ Տարածքի մեծ մասում ջերմությունը ցածր է, իսկ խոնավությունը՝ բարձր։ Երկիրը ունի ջրագրական խիտ ցանց։ Գետերն ունեն ջրաէներգետիկ և ձկնորսական մեծ նշանակություն։
- Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը
Կանադան բարձր զարգացած երկիր է տնտեսության առումով։ Արդյունաբերության կառուծվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային, փայտամթերմնան, ջրաէներգետիկայի բաժին։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, որտեղ գերակշռում է մեքենաշինության և քիմիական արդյունաբերությունը։ Առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման աստիճանով Կանադան հավասարվել է տիպիկ զարգացած երկրներին։
Ճապոնիա
1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:
Ճապոնիան կղզային երկիր է՝ լեռնային ռելիեֆով։ Բնական ռեսուրսները սակավ են, սակայն ունի ռազմավարական դիրք, ծովային լայն մուտք, զարգացած նավահանգիստներ և ակտիվ սեյսմիկ գոտի՝ երկրաշարժերով ու հրաբուխներով։ Այդուամենայնիվ, զարգացրել է արդյունաբերություն՝ ներմուծված հումքով։
2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:
Բնական ռեսուրսներով աղքատ է։ Ունի սահմանափակ քանակով ածուխ, գունավոր մետաղներ և գազ, սակայն մեծապես կախված է ներմուծումից։ Տեխնոլոգիական զարգացումը լրացնում է այս պակասը։
3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:
Ճապոնիան ունի ծերացող բնակչություն, ցածր ծնելիություն և բարձր կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժին։ Բնակչության մեծ մասը հոմոգեն է՝ ճապոնացիներ։ Քաղաքաբնակների տոկոսը շատ բարձր է (ավելի քան 90%)։
4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:
Կլիման բազմազան է՝ սուբտրոպիկականից մինչև բարեխառն։ Արևելքում ու հարավում՝ խոնավ ամառներ և մեղմ ձմեռներ։ Հյուսիսում՝ ցուրտ ձմեռներ։ Տարեկան հաճախ են լինում մրրիկներ (տայֆուններ)։
5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:
Խոշոր քաղաքներն են՝ Տոկիո, Օսակա, Նագոյա, Յոկոհամա, Կոբե, Սապորո։
Տոկիո՝ մայրաքաղաքն է, աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից։ Տնտեսական, ֆինանսական ու մշակութային կենտրոն է։ Զարգացած ենթակառուցվածքներ, առաջատար տեխնոլոգիաներ ու բարձր կենսամակարդակ։
Հնդկաստան
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Читать «Հնդկաստան» далееԻնքնաստուգում
1․ Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան
Իրան
- Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
Ադրբեջան
1. Նկարագրե՛ք և գնահատե՛ք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Читать «Ադրբեջան» далееԱշխարհագրություն․ Հարավարևմտյան Ասիա
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Читать «Աշխարհագրություն․ Հարավարևմտյան Ասիա» далееԱշխարհագրություն. Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը
Աշխարհագրություն
Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։
Читать «Աշխարհագրություն» далее
