Ափոփում

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութը որից կազմված է տվյալ մարմինը չի փոխանակվում այլ նյութի: Ֆիզիկական երևույթների օրինակներ են ՝ սառույցի հալվելը, ապակու կոտրվելը, թղթի պատռվելը և այլն:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Լինում են այնպիսի երևույթներ որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Դրանք կոչվում են քիմիական երևույթներ: Քիմիական երևույթի ժամանակ փոխվում է համը, գույնը, հոտը:
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները: Լուսային, մագնիսական, էլեկտրական, ձայնային:
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Քիմիական երևույթները այն են, որոնց դեպքում մի նյութը փոխարկվում է այլ նյութի: Դա անվանում են քիմիական ռեակցիաներ:
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:  Գույնի փոփոխություն, համի փոփոխություն, գազի անջատում կլանում, հոտի հայտնվել, անհետանալ, լույսի անջատումը;
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Կան մի քանի ռեկացիաներ, քայքայման, այրման, միացման և այլն:
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո, լուսասինթեզը քիմիական ռեակցիա է:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման: Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։
  10. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Այն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:
  11. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։ Պետք է անջատել գազը և էլեկտրականությունը, վերցնել կարևոր իրերն ու թղթերը և դուրս գալ տարածքից: Պետք է ծածկել բերանը շորով:
  12. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ Կան հատուկ սարքեր ՝ կրակմարիչներ: Չի կարելի հանգցնել յուղով, կերոսինով, ջրով:
  13. Ի՞նչ է վառելանյութը։ Դրանք են փայտը, կերոսինը, գազը,բենզինը և այլն: Դրանց այրվելու դեպքում անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն:
  14. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ:
  15. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը: Աղերը կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից: Նրանք բարդ նյութեր են:
  16. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Ազոտի և խոնավության փոխազդեցության պատճառով հաճախ տեղի են ունենում թթվային տեղումներ կամ անձրևներ:
  17. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Քանի որ այն աղտոտում է ամբողջ տարածքը և կեղտոտում թթվածինը:

Բնագիտության

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Դրանք են խնձորաթթուն, կիտրոնաթթուն, կաթնաթթուն և քացախաթթուն:
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները: Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։
  3. Ինչպե՞ս կարող եք համոզվել ,որ տվյալ նյութը թթու է: Թթու նյութերն ունեն թթու համ: Թթուների լուծույթում հայտանյութը փոխում է գույնը:
  4. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ: Թթուները քայքայում են մաշկը: Պետք է շատ զգույշ լինել: Մաշկի վրա թափվելիսպետք է այն ջրով լավ լվանալ և սննդի սոդայով մշակել:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է վառելանյութը։ Վերհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն կոչվում են վառելանյութ։
  2. Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։ Հեռանկարային գազային վառելանյութ։
  3. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։ Փայտ, քարածուխ, բենզին, գազ, կերոսին և այլն։

Բնագիտություն տնային առաջադրանք

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:
Այրումը քիմիական ռեակցիա է, որը ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:
Այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝
այրվող նյութ
օդ (թթվածին)
կայծ կամ կրակ

Читать «Բնագիտություն տնային առաջադրանք» далее
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы