Ուսումնական աշուն․ Բնագիտություն․ Արձակուրդային առաջադրանք.

Ուսումնասիրվող նյութը՝

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը: Երկրի պտույտը արեգակի շուրջ, Երկիր մոլորակի պատման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ և տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելով:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը: սեպտեմբերի 23, մարտի 21.

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը: Բևեռային գիշերները ու ցերեկները, տեղի են ունենում մարտի 21 — ին և սեպտեմբերի 23-ին. Սեպտեմբերի 23- ից, մարտի 21-ը, Հյուսիսային բևեռում լինում է գիշեր, իսկ Հարավայինում ցերեկ: Դրանք երկարությունը 6 ամիս է:

4. Ո՞րն է նահանջ տարին: Լինում են տարիներ երբ փետրվար ամիսին, ավելանում է ևս մեկ օր, և քանի օր տարին ունի 365 օր, դառնում է 366. և այդպիսի տարիները կոչվում են նահանջ տարի:

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Մարդը վերափոխում է բնությունը, քանի որ, օրինակ, փայտը օգտագործվում է շինարարության մեջ և փայտից թուղթ են պատրաստում։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Մարդն օգտագործում է օգտակար հանածոներ՝ ոսկի, արծաթ, աղ, ավազ, փայտ, ջուր, նավթ , մետաղներ, տարբեր քարեր և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Սեղան- փայտ և մետաղ , պատրաստել է կահույքագործը

Վարագույր- վուշի կտոր, դերձակը

Հյութ- միրգ, ջուր, շագարավազ և ապակյա տարա, պատրաստվել է գործարանում

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:
Բնությունը պետք է խնամել, քանի որ ծառերից և այլ բույսերից մենք մաքուր օդ ենք ստանում։ Բնությունը պահպանելու համար ես ծառեր եմ տնկում, ծաղիկներ եմ ջրում, իմ տան բույսերի հողն եմ փխրեցնում և չեմ աղտոտում իմ միջավայրը։

 

Ամփոփում Ուտելու սնկերի մասին

Ուտելի սնկեր, գոյություն ունի ուտելի սնկերի բազմաթիվ տեսակներ, աճեցված և հավաքված ամբողջ աշխարհում։ Սնկերը ունեն յուրահատուկ համ և հոտ, դրանցից մի քանիսը նրբախորտիկներ են և ունեն շատ բարձր գին։

Читать «Ամփոփում Ուտելու սնկերի մասին» далее

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Читать «ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ» далее

Սնկերի Մասին

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝

° Կենդանական

° Բուսական 

Читать «Սնկերի Մասին» далее
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы