Օրգանիզմների սեռական բազմացումը

Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

Սեռական բազմացումը կարևոր է, քանի որ ապահովում է գենետիկական բազմազանություն, հարմարվողականություն և տեսակների երկարաժամկետ գոյատևում։

2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

Բույսերի մոտ սեռական բազմացումը տեղի է ունենում ծաղկի միջոցով՝ փոշոտումից հետո, իսկ սերունդը զարգանում է սերմի մեջ։ Կենդանիների մոտ սեռական բազմացումը կատարվում է արական և իգական անհատների մասնակցությամբ, բեղմնավորումը կարող է լինել ներքին կամ արտաքին, և սերունդը զարգանում է ձվի մեջ կամ մոր օրգանիզմում։

3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

Ծաղկի փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները և փոշոտման ընթացքում տեղափոխվում է սերմնաբուն, որտեղ գտնվում է իգական սեռական բջիջը։ Փոշեհատիկից առաջացած փոշենալարով արական բջիջը հասնում է սերմնաբջջին, տեղի է ունենում բեղմնավորում, և արդյունքում ձևավորվում է սերմը, որից հետագայում զարգանում է նոր բույսը։

4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

Սեռական բազմացումը ապահովում է սերունդների բազմազանություն, որովհետև նոր օրգանիզմը ստանում է գեներ երկու տարբեր ծնողներից, և բեղմնավորման ընթացքում գեները խառնվում են՝ առաջացնելով նոր ժառանգական համադրություններ։ Ի տարբերություն դրա՝ անսեռ բազմացման դեպքում սերունդը գրեթե նույնական է ծնողին, քանի որ մասնակցում է միայն մեկ օրգանիզմ, և գենետիկական փոփոխությունները շատ քիչ են։

Թեստային աշխատանք

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով

2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից

5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

Դաս 2

Սպիտակուցների բնափոխում

Սպիտակուցի եռաչափ կառուցվածքի կորուստը՝ նրա ֆունկցիայի վատթարացման կամ կորուստի պատճառ:

Օրինակներ առօրյայից
Ձվի ալբումին — եփելիս սպիտակուցը կարծրանում է
Կազեին (կաթի սպիտակուց) — թթվացումից կաթնաթթվի պնդացում
Կոլագեն (մաշկի սպիտակուց) — ջերմության ազդեցությամբ վերածվում է ժելատինի
Բնափոխման պատճառներ

Ջերմություն (օրինակ՝ ձվի եփում)
pH փոփոխություն (թթվային կամ հիմային միջավայր)
Քիմիական նյութեր (աղեր, օրգանական լուծիչներ)
Ֆիզիկական գործոններ (շեյքինգ, ճառագայթում)

Դաս 1

Լրացուցիչ աշխատանք`

1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։

Oրգանւզմի ամենափոքր միավորը բջիջն է։

2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։

Օրգանական նյութեր՝ շաքար, խեժ, քաղցրացուցիչներ, սպիտակուցներ։

Անօրգանական նյութեր՝ջուր, աքսիդներ, հանքանյութեր, թթուներ

3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Հիդրոֆիլ նյութերը ջրի հետ լավ խառնվում կամ լուծվում են, այսինքն՝ նրանք «սիրում են» ջուրը:

Օրինակներ՝ աղեր, շաքար,հյութեր

Հիդրոֆոբ նյութերը ջրի հետ չեն խառնվում և չեն լուծվում, այսինքն՝ նրանք «վախենում են» ջրից:

Օրինակներ՝ Յուղեր, ճարպեր, Փոքրածավալ պոլիմերներ (պլաստմասսա)

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы