Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: Անգամ, երբ, սուրբ, ավելորդ։
  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: Քաղհան – քաղել+հանել Ակնթարթ – ակն (աչք)+թարթել Քմահաճույք – քիմք+հաճույք
  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան —սանդուղք

բ/ սիրուն — գեղեցիկ

գ/ բղավել- ճչաց

դ/ դաշտ-արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական  (Ածական)     

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր: Ճչաց-ճչալ կատակ-կատակել թող-թողնել մտածեց-մտածել
  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտես ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են։ Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն:
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը: Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  2. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: Ջելսոմինոն խելացի եր, իմաստուն, հնարամիտ։
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Նա կարող է դիմել իր բարձր ձայնի օգնության

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Գյուղացիները բաժանվեցին երկու խմբի մի մասը կարծում էր նրա կատարած գործը բարի է, և նա հրաշագործ է, իսկ մի մասը կարծում էր որ նրա կատարածը չար վհուկի գործ է։

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Մայրենի 04.03.2021

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Ձյունապատ-ձյուն+ա+պատ, բարդ բառ
  • Մանկական -մանուկ+կան, ածանցավոր բառ
  •  Աստղային-աստղ+ային, ածանցավոր բառ
  • Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ
  • Ձյունոտ-ձյուն+ոտ, ածանցավոր բառ
  •  Իրիկնամուտին- իրիկուն+ա+մուտք, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Աչեր-աչքեր
  • Մրմունջը-ցածր ձայն
  • Անուրջի-երազանքի
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։

Գոյական- լճեր, լեռներ, երազներ, ես, երկինքներ։

Ածական-թափանցիկ, ձյունապատ, կապույտ, կանչ, սուրբ։

Հեքիաթային գարուն

Լինում է չի լինում մի անտառ է լինում։ Այս անտառը լինում է շատ հետաքրքիր ,կախարդական , գեղեցիկ կանաչ, այստեղ միշտ գեղեցիկ գարուն է։ Այս անտառը մյուս անտառներից տարբերվում է նրանով, որ այս անտառում միշտ հեքիաթային գարուն է։Հարևան անտառներում գալիս է ցուրտ ձմեռ, անձրևոտ աշուն, քամի ցուրտ, իսկ այս հեքիաթային անտառում միշտ գեղեցիկ գարուն է, որտեղ ծաղիկներն ու ծառերն միասին միշտ ջերմ զրուցում են, իսկ կենդանիները այս ջերմ և կանաչ անտառից չեն ուզում հեռանալ։Հեքիաթային գարնանային անտառը դարձել էր բոլորի սիրելի հանգստավայրը, որտեղ միշտ կանաչ էր, տաք էր, գեղեցիկ էր և գարնանային հեքիաթային գույներով։

Մայրենի 11.02.2021

Հեղինակը բանաստեղծությունը վերնագրել է Պատրանք, որովհետև այդ տեսարանները նրան թվացել է, նա պատկերացրել է և անիրականը բանաստեղծության միջոցով արտահայտել:

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
    • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

Անծանոթ բառեր

Կուսական- մաքուր, անաղարտ, բնական։

Հոմանիշներ

Պատրանք-անիրական, խաբկանք, մութ-խավար, քաջ, խիզախ, կուսական-անաղարտ

Թումանյանի հեքիաթների բառարան

Կացին աղպեր, Պոչատ աղվես

Պոչատ աղվես

Պառավ-ծեր կին, տատի

էծ-այծ

կաթը վեր դնում-կաթը այնկողմ դնում

գլուխը կոխում կաթնի ամանը-գլուխը մցնում է կաթի ամանը

կցեմ կցմցեմ-կպցնել, ամրացնել

արտին տամ-դաշտին տամ

կուտ բեր-կեր բեր

Կացին աղպեր

Աշխատանք անելու-աշխատելու

կոտրատում-կոտրում

ինչու եք ձեռով փայտ անում-ինչու եք ձեռքով փայտ կոտրում

կացին ի՞նչ բան է-կացինը ի՞նչ է

կացինը գոտկից հանեց-կացինը գոտկատեղից հանեց

մանրեց-մանրացրեց

դարսեց-դասավորեց

ինչ արավ-ինչ արեց

կացինը ձեռքիցն առան-կացինը ձեռքից վերցրեցին

տանուտեր-անտեր

կատաղել է-բարկացել է

բան չդառավ-բան չեղավ

վճռեցին-որոշեցին

դարման-ելք հնարք

Մայրենի 09.02.2021

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր: Սովորել եմ
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ  և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների բաժանիր:

Պարզ

Աղքատ

Քուրք

Բաղարջ

Պանիր

Թակարդ

Ածանցավոր

Չտես- չ + տես

Թագավորական- թագ+ավոր+ական

Անպատվություն- ան+ պատիվ+ ություն

Անհամար- ան+համար

Չտեսած- չ+տես+ած

Բարդ

Ջաղացպան- ջաղաց+պան

Կիսավեր- կես+ավեր

Խնամախոս-խնամի+ա+խոս

Տունուտեղ- տուն+ու+տեղ

Խոտհարք-խոտ+հարք        

Մայրենի. Տնային առաջադրանք. 06.02.2021

Անգիր սովորի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը: Սովորել եմ

Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անտակ-անհատակ, երկյուղ-վախ:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: Անծայր:

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Ահ:

Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Իր երգով մարդն արտահայտում է իր զգացմունքները ի ր համար կարևոր արժեքները, իր ունեցածը: Թումանյանը իր բանաստեղծությունը անվանել է ՙԻմ երգը՚, որովհետև այն կարծես թե ինքնակենսագրություն:

Մայրենի 03.02.2021

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն

Ես Նռանեն եմ։ Սովորում եմ,, Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի 4-1 դասարանում։

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2020» նախագծիդ հղումը: Հղումը Այստեղ
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր։ Հղումը Այստեղ
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2020» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը: Հղումը Այստեղ
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը: Հղումը Այստեղ
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել: Բոլորին
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը (սեբաստացիական հանելուկներ, «Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք…») 
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել: Հղումը Այստեղ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы