Մայրենի տնային և դասարանական 14.12.2020

րվածբառերըբաղադրիչների (մասերիբաժանի՛րԳրի՛րտեսակնըստկազմության(պարզբարդածանցավոր):

Օրինակ՝

գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր

ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ             

Արևային, վերջալույս, առավոտ,  ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:

Արևային — արև (Արմատ) + ային (Ածանց) Ածանցավոր

Վերջալույս — վերջ (Արմատ) + լույս (Արմատ) Բարդ

Առավոտ – (պարզ բառ)

Ծաղիկ- (պարզ բառ)

Ծաղկանոց- ծաղիկ (Արմատ) + անոց (Ածանց) Ածանցավոր

Թփուտ թուփ — (Արմատ) + ուտ (Ածանց) Ածանցավոր

Տերևաթափ — տերև (Արմատ) +  թափ (Արմատ) Բարդ

Ոսկեզօծ —  ոսկի (Արմատ) + օծել ( Արմատ) Բարդ

Ոսկյա — ոսկի (Արմատ) + յա (Ածանց) Պարզ — Ածանցավոր

Արծաթ- Պարզ

Անուշապուր 12.12.2020

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ-Նոր տարի Կաղանդ Պապա-Ձմեռ պապիկ չհատնել- չվերջանալ անուշապուր- քաղցր ապուր  բառերը:
  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը: Անուշապուր պատրաստելու համար անրաժեշտպարագաներն են՝ 500գ աշուրացու ցորեն, 250գ չամիչ, 250գ ծիրանաչիր, կես տուփ կարտոֆիլի օսլա, 1 գդալ վարդաջուր,1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար՝ դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, մի քանի հատիկ պիստակ:
  • Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

Օրինակ՝

պարզ-դաս,

ածանցավոր— դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Պարզ- արև

Ածանցավոր – արևոտ- արև (արմատ) + ոտ (ածանց)

բարդ — արևմուտք — արև (արմատ) + մուտք(արմատ)

ածանցավոր— ընկերական — ընկեր (արմատ)+ ական(ածանց)

բարդ — գործընկեր  — գործ (արմատ) + ընկեր(արմատ)

ածանցավոր— անխելք — խելք(արմատ)+ ան(ածանց)

բարդ — խելամիտ — խելք (արմատ) + միտք (արմատ)

բարդ — վերջալույս — վերջ (արմատ) + լույս (արմատ)

ածանցավոր— վերջնական — վերջ (արմատ)+ ական (ածանց)

ածանցավոր— լուսավոր — լույս (արմատ)+ ավոր (ածանց)

Պարզ- սեղան

Ածանցավոր – սեղանիկ- սեղան (արմատ) + իկ (ածանց)

բարդ — գրասեղան — գիր (արմատ) + սեղան (արմատ)

 բարդ — ճաշասենյակ— ճաշ (արմատ) + սենյակ (արմատ)

Ածանցավոր – ճաշակել- ճաշ (արմատ) + ակել (ածանց)

Ածանցավոր – սենյակային- սենյակ (արմատ) + ային (ածանց)

Մայրենի. Դասարանական և տնային առաջադրանք. 04.12.2020

Երջանիկ Խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը: Կարդացել եմ
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ձմրուխտ – թանկարժեք քար, մուգ կանաչ գույն,  ջրաղաց-Հացահատիկ աղալու ջրային աղաց,  մացառ-փշոտ թփաբույս,  քարավան- ուղտերի խումբ, չիբուխ-փայտե հարմարանք թութունը լցնելու և ծխելու համար,  հովասուն- Հով տեղերում սնված, բուխարիկ-վառարանի տեսակ, երերուն- անհաստատ, շարժվող, օրորուն,  թևին տալ- թռչել:
  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մանուկ- երեխա , փոքրիկ, սոսափել- սվսվալ , շավիղ-արահետ , եզերք-ծայր , ուղևոր- ճամփորդ , շնորհալի- մեծաշնորհ , շքեղ-փառահեղ, ճոխ, նազելի- հմայիչ , քնքուշ աննկատ-անտեսանելի, թաքուն,  անհայտացավ- չքացավ , վերջալույս-մայրամուտ , խրճիթ-տնակ, ալևոր-ծեր, մեծահասակ , առավոտ-լուսաբաց, այգ:

Ձմռան մուտքը

Ձմեռը գալիսե տարին մեկ անգամ և գալիս է քամիով ձյունով բայց երեխաները չեն տխրում այլ հակառակը նրանք շատ էն ուրախանում, որովհետև Դեկտեմբերի 31-ին Նոր տարի է սկսում երեխաները ձյունագնդիկ էն խաղում և ձնեմարդ են պատրաստում և ես շատ եմ քես սիրում ձմեռ բոլոր երեխաները շատ են սիրում Նոր տարին։ Ձմեռն իմ ամենա սիրելի տոնն է և իմ ամենա սիրելի ամիսը։Գիտե՞ս ինչ եմ ուզում, որ դու մի օր կենդանանաս և մարդկային հատկանիշներ ստանաս: Կարծում եմ լավ ծանոթացանք Ձմեռ: Միշտ հիշիր, որ ես քեզ Շատ-շատ եմ սիրում, ու մեծ շուքով ողջունում եմ քեզ:

Եղնիկ վերջավորուդյան փոխում

Без названия

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Երեխաները առաջարկեցին նրան մի փոքր տուն պատրաստել Անտառում և միասին այնտեղ ապրել եղնիկը շատ ուրախացավ որ հանդիպեց նրա մայրիկին և հայրիկին։

Մայրենի 26.11.2020

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ): Մի անգամ ընկերս բերեց մի փոքրիկ եղնիկ երեխաներիս համար։ Նա շատ գեղեցիկ և փոքրիկ էր և շատ ընկերացել էր երեխաների հետ։ Նա արդեն մեզ հետ շատ էր մտերմացել։ Նա մեկ-մեկ գնում էր պատշգամբ և նայում էր իր անտառը։ Նա շատ տխուր էր, որովհետև այնտեղ էր իր մայրիկը և հայրիկը։ Մի անգամ երբ ուժեղ քամի էր պատուհանը բացվեց և մի ոստյունով մեր սիրելի եղնիկը թռավ գնաց անտառ, որպեսզի գտնի մայրիկին և հայրիկին։
  • Նկարագրի՛ր եղնիկին: Եղնիկը խարտյաշ էր և շատ գեղեցիկ։Մեծ աչքեր ուներ և երկար թարթիչներ։
  • Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը: Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ։
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը: Որ բոլոր բալիկները պետք է ապրեն իրենց ծնողների հետ հարազատ միջավայրում։
  • Բլոգումդ գրի՛ր հանդ-դաշտ, վերջալույս-արևամուտ, խարտյաշ-կյաժ, ջինջ-հստակ, անդուլ-անդադար, նազելի-հարգելի, վճիտ-պարզ, հուժկու-հզոր, թախծալի-տխրալի, հողմ-հողամաս, ոստյուն-ցատկ, խավար-մութ, սաստկանալ-ուժգնալ բառերի հոմանիշերը:
  • Գրի՛ր նաև բարեկամ-թշնամի, ջինջ-պղտոր, թաքուն-ակնհայտ, երեխա-չափահաս, զգայուն-անզգա, խավար-լույս բառերի հականիշները:
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Եղնիկը։ Ավ Իսահակյան

Без названия

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Անծանոթ բառեր

մկաղված-չխարների կեսօրվա հավաքատեղը՝ հանգստի և կթելու համար, մակաղելու տեղ:

հողանջ-ղողանջ, [գոյական]
Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն:

վճիտ-Պարզ, մաքուր, հստակ: 

թաղծալի-տխուր

սարսուռ- Բուռն հուզմունքից՝ երկյուղից ևն առաջացող մարմնի դող, դողդողանք:

հողմածեծ-Հողմից ծեծված, հողմակոծ

անսանձ- Սանձ չունեցող

շառաչուն-Շառաչող, շառաչյուն արձակող՝ հանող

Աշուն ներկայացնող հատվածը

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղված հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Մայրենի 19.11.2020

«Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթից դո՛ւրս գրիր և բլոգումդ տեղադրի՛ր այն հատվածները, որտեղ հեքիաթի հերոսները հանելուկներով են խոսում:
Մի քանի հանելուկ էլ դո՛ւ հորինիր:


Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում:

Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

Խաղող:

– Էդ ի՞նչ ես ծախում:

Շաքար:

Իմ հրինած հանելուկները

Ո՞վ կարող է գուշակել արտաքինից կարտոֆիլի նման է բայց համը տարբեր է և նրա միջինը կանաչ է

Ո՞վ կարող է գուշակել նա թևեր ունի և գիշերները չի քնում

Ո՞վ կարող է գուշակել նա դեղին է և մեզ լույս է տալիս գիշերը

Մայրոնի 17.11.2020

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
  • 2-րդ մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ես անծանոթ բառեր չունեմ
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:

Էդ ի՞նչ ես ծախում:

Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

Էն էլ ոնց:

Դե, մի կշեռք տո°ւր:

  • Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Շուշիի քաղաք

Շուշի , քաղաք Արցախի ՀանրապետությանՇուշիի շրջանում, որի վարչական կենտրոնն է։ Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարի կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թվականին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы