Մայրենի տնային առաջադրանք 02.02.2023

1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։Ուսումնասիրեցի և իմացա, որ Տերյանի «Էստոնական երգ» ստեղծագործությունը կատարվել է երգի տեսքով: Նաև կատարվել է «Տխուր երգ» բանաստեղծությունը:

Читать «Մայրենի տնային առաջադրանք 02.02.2023» далее

Տերյանն իմ աչքերում

Ինձ համար Վահան Տերյանը դարձել է մի խելացի, կարևոր, հայրենասեր մարդ։ Ես համոզված եմ, որ նա Հայաստանի բոլոր մարդկանց համար շատ կարևոր դեր է խաղում։ Մարդիկ կարող են իրենից սովորել՝ երկիրը դարձնելով ավելի լավը։

Իմ կարծիքով նա ունի շատ ճիշտ, խորը մտքեր։ Նա միշտ մտածում է երկրի համար։ Նա միշտ խորհուրդ է տվել, միշտ օգնել կարիքավորներին։

Նույնիսկ այն ժամանակ, երբ անկողնում պառկած էր, որի մեջ նա մահանալու էր, Տերյանը գրում էր բանաստեղծություններ։

Նույնիսկ եթե նա մահացել է, Վահան Տերյանը միշտ կմնա հայերի սրտերում որպես ջերմ կրակ։

Մայրեիի տնային առաջադրանք

Հանս Քրիստիան Անդերսեն,Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

Читать «Մայրեիի տնային առաջադրանք» далее
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы