ՈՒրախ օր Ջրվեժի անտառում

Հունվարի 21-ին մենք Սեբաստացիներով գնացել էինք Ջրվեժ, բոլորիս համար ուրախ շատ ուրախ օր եր: Քանի որ մենք բոլորով պատրաստում էինք ձնեմարդ, սահում էինք սահնակներով, և խաղում էինք ձնագնդիկ: Ես երբեք չեմ մոռանա այդ ուրախ օրը:

Անմոռանալի օր

Ես ունեցել եմ շատ անմոռանալի օրեր:Անմոռանալի օրեր են ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր օրը: Մեր ընտանեկան ճանապարհորդությունները և հետաքրքիր խաղերը, ինձ համար ուրախ և անմոռանալի օրեր են:

Ձմեռ

Ձ-Ձյունը իջնում է:

Մ-Մայրիկը մրսում է:

Ե-Եղբայրը խաղում է:

Ռ-Ռնգեղջուրը քնում է:

Բարև Ձմեռ

Ձմեռ ես կուզենայի, որ դու շուտ գաս, որովհետև ես ուզում եմ իմ ընկերների և ըներուհիների հետ ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ սարքել: Ձմեռ ես ուզում եմ, որ շուտ գա Նոր տարին, որովհետև ես շատ եմ ուզում, որ Ձմեռ պապին ինձ բերի ճամպրուկ, որովհոտև ես պատրաստվում եմ մարտի վերջում Իտալիա մրցումների մեկնել:

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ

Երկար տարիներ մեզ հետ լինես: Լիքը աշակերտներ և աշակերտուհիներ լինեն, իսկ ես չեմ ուզում տեղափոխվել ուրիշ դպրոց, քանի որ այստեղ շատ լավ եմ ինձ զգում: Ունեմ գեղեցիկ և հարմարավետ դպրոց և բարի և ուրախ ուսուցիչներ: Շնորհավորում եմ կրթահամալիրի 30- ամյակը:

Ինչպիսին է իսկական սեբաստացին

Իսկական սեբաստացին խելացի, ընկերասեր և մի քիչ չարաճճի է, իսկ ես շատ եմ սիրում աշխատել, որովհետև ինձ դա օգնում է ,որ խելացի լինեմ, մաքասեր, առողջ, ընկերասեր, գեղեցիկ, հետաքրքրող, աշխատասեր:

Ճամփորդություն դեպի Թումո

Մենք այսօր՝ հինգշաբթի օրը, ամսի 7-ին գնացել էինք Թումո կենտրոն: Այնտեղ շատ լավ էր, խաղում էինք ուսումնական խաղեր, շոշափելի մաթեմատիկա: Ես ինձ այնտեղ շատ լավ էի զգում: Զբոսնեցինք նաև Թումոյի այգում: Այգին շատ գեղեցիկ բնություն ուներ:IMG_20191107_104609

Ինչու եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ կրթահամալիրը, որովհետև ես այնտեղ լիքը բաներ եմ սովորել: Ես կրթահամալիրում ամենաշատը սիրում եմ լողը և մեր ճամփորդություները: Մեր կրթահամալիրը տարբերվում է մյուս դպրոցներից, որովհետև այնտեղ չկան այսքան լիքը բաներ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы