Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
1. խարիսխ— Ճանկավոր հարմարանք, որ հաստատում կանգնեցնում Է:
2. գեղջկուհի- Գյուղացի կին՝ աղջիկ:
3. մժեղ- Փոքրիկ երկթևանի միջատ:
- Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկ բարձրացավ: Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց:
Ժողովուրդը ուրախացավ: որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Դաշտեր- դաշտ:
Ծովեր-ծով:
Օվկիանոսներ- օվկիանոս:
Արկածներ- արկած:
Ամպեր- ամպ:
Ծառեր- ծառ:
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
| Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
| Հրաշալի եղանակ | Ծառ | Զարմանում է |
| Օդային ճանապարհորդություն | Օվկիանոս | Տանջում է |
| Զարմանալի ծառեր | Ծով | Խնդրում է |
| հսկա ծառեր | Դաշտ | Մեռժում է |
| Ամպ | Սիրում է |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
Թռչող կղզին
Ես լսել եմ, որ շատ տարիներ առաջ եղել է մի շատ հետաքրքիր թռչող կղզին, որը իր բնակիչներին հաճախ տանում էր ուրիշ երկրներ զբոսանքի: Այդ կղզու բնակիչները շատ ուրախ էին, որ ապրում էին նման հետաքրքիր և ուրախ կղզում: Երանի այդ կղզու բնակիչներին, ես էլ կուզենաի նման կղզում լինեի:
