Հարցեր և առաջադրանքներ
- Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի, կրակի և ամպրոպի գերագույն աստվածն է Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրամք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Հուր, բոց, ծիրանի, զկարմրիկն, խարտեաշ, արեգակունք: Իշխող գույներն են ծիրանագույնը և կարմիրը։
- Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Վահագնը հողի, ծովի, կրակի ծննունդի է։
- Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ, նա հուր հեր ունէր, բո՛ց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք:
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:Կարծում եմ, որ առասպելը խորհրդանշական է:
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
7.Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
8.Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:
