Մաթեմատիկա. 31.05.2021

Խնդիր 1։ Հարսանիքի պատրաստվելիս գնեցին 125 հատ խնձոր, 92 հատ նարինջ և 47 հատ կիվի: Սեղանին դրվող ամեն սկուտեղի մեջ պետք է դրվի 6 խնձոր, 5 նարինջ և 2 կիվի: Առավելագույնը քանի՞ միանման սկուտեղ է հնարավոր դնել սեղանին։ 125:6=20(5մն), 92:5=18(4մն), 47:2=23(5մն)

Читать далее «Մաթեմատիկա. 31.05.2021»

Թեստային առաջադրանք․ Մանչուկն ու Կառլսոնը  

Ա. Լինդգեն.

(հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Читать далее «Թեստային առաջադրանք․ Մանչուկն ու Կառլսոնը  «

Լուսինը առավոտյան

Մի օր առավոտյան ես նկատեցի, որ երկնքում լուսին կար։ Ես զարմացա, որովհետև առավոտ էր և չէր կարող լուսին լինել։ Ես ուզեցա ստուգել՝ արդյո՞ք լուսին էր, թե՞ ոչ, ես տանից մի սանդուղք բերեցի, որպեսզի բարձրանամ և տեսնեմ լուսնին։ Երբ ես բարձրացա, նկատեցի, որ լուսինը շատ հեռու էր և ես անընդհատ պետք է վազեի տուն ,որ շատ սանդուղքներ վերցնեի։ Ես վերջապես հասա դեպի լուսին և դիպչեցի լուսնին և հանկարծ լուսնի մոտից մի ձեռք եկավ ինձ մոտ, և ես լսեցի, որ մեկը ասաց․

Читать далее «Լուսինը առավոտյան»

Քննարկում ենք

Խնդիր 1։  86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։

86-16=70

70:2=35

35+16=51

Խնդիր 2։  Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։

64-8=56

56:2=28

Խնդիր 3։  Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։

7×2=14

Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

3:3=1

2ժամ = 120րոպե

120 + 45 = 165 րոպե

165 x 1= 165

Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։

15-9 = 6

15 — 9 = 6

15 — 12 = 3

15 — 12 = 3

6 x 3 = 18մ քառակուսի

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Մարդը վերափոխում է բնությունը, քանի որ, օրինակ, փայտը օգտագործվում է շինարարության մեջ և փայտից թուղթ են պատրաստում։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Մարդն օգտագործում է օգտակար հանածոներ՝ ոսկի, արծաթ, աղ, ավազ, փայտ, ջուր, նավթ , մետաղներ, տարբեր քարեր և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Սեղան- փայտ և մետաղ , պատրաստել է կահույքագործը

Վարագույր- վուշի կտոր, դերձակը

Հյութ- միրգ, ջուր, շագարավազ և ապակյա տարա, պատրաստվել է գործարանում

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:
Բնությունը պետք է խնամել, քանի որ ծառերից և այլ բույսերից մենք մաքուր օդ ենք ստանում։ Բնությունը պահպանելու համար ես ծառեր եմ տնկում, ծաղիկներ եմ ջրում, իմ տան բույսերի հողն եմ փխրեցնում և չեմ աղտոտում իմ միջավայրը։

 

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Մենք ուսումնական երրորդ շրջանում դասարանում աշխատեցինք թեստերի վրա։ Ֆլեշոբներ ավարտեցինք, տրամաբանական հարցեր լուծեցինք և հասանք վերջին չորրորդ ուսումնական շրջանին։ Ուրբաթ օրը թեստերը լրացնելով արդեն իններորդ թեստն եմ հասել՝ ահա հղումը։ Հունիսին մեր երկրորդ հարկը կվերածվի քննական հարկի , որտեղ բոլորս հանգիստ և լուռ կավարտենք մեր և՜ մաթեմի թեստերը, և՜ մայրենիի թեստերը։

Ես մասնակցել եմ մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբին։

Իմ մաթեմատիկական աշխատանքները տես այստեղ