Ճանապարհորդություն դեպի Օղակաձև զբոսայգի․

Ողջույն, իմ սիրելի ընկերներ։ Մի քանի օր առաջ ես իմ ընկերների հետ ուղևորվեցի դեպի Օղակաձև զբոսայգի՝ ուսուցողական քայլերթի։ Ինչպես և ամեն անգամ, այսօր որոշեցի պատմել իմ ճանփորդության մասին։

Ընդհանուր պարապմունքից հետո մենք տեղաորվեցինք կրթահամալիրի ավտոբուսներից մեկում և ուղևորվեցինք դեպի զբոսայգի։

Երբ մենք արդեն տեղում էինք, առաջինը նկատեցինք << Ե․ Չարենցի — Ամբոխները խելագարած>> հուշարձանը։ Մեր սիրելի ընկեր Հեղինեն պատմեց մեզ արձանի ստեղծման և պատության մասին, որից հետո շարունակեցինք արձանների որոնումները։

Եղանակը անձրևոտ էր, բայց մենք չհուսահատվեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Նկատեցին Տիգրան Պետրոսյանի հուշարձանը։ Ինչպես գիտենք Պետրոսյանն Հայաստանի կրկնակի չեմպիոն էր։ Տեսանք միայն կիսանդրին և կադացինք ուղեցույցը։

Մենք երկար ժամանակ արձաններ էինք փնտրում և ահա վերձապես մի քանի րոպե հետո գտանք Միքայել Նալբանդյանի հուշարձանին, լսեցինք պատմությունը և ուղևորվեցինք դեպի Ավետիք Իսահակյանի հուշարձանին։ Ես իմ ընկերուհիների հետ շաղիկներ դրեցի Իսահակյանի հուշարձանի դիմաց։

Երկար ուսումնասիրություններից հետո շատ էինք հոգնել, դրա համար որոշեցինք մի փոքր հանգստանալ։ Մենք ճոճվեցինք ճոճանակների վրա, հաց կերանք փափուկ և մաքուր խոստերի վրա, խաղացինք։ Ընթացքում նաև կիսվեցինք տպավորություններով։

Վերջապես մոտեցանք բավական հայտնի և իմ կողմից սիրված <<Բարեկամության ձեռքեր>> արձանին։ Ի դեպ քանդակը խորհրդանշում է, Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի երկար տարիների բարեկամությունը։

Հետո մոտեցանք ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանին։ Ընկեր Հեղինեն պատմեց մեզ արձանի մասին։ Հետո տեսանյութի միջոցով իմ ընկեր Ալեքսը և ընկերուհի Եվան պատմեցին արձանի մասին։ Դրանից հետո ահավոր ցրտեց և անձրևեց։ Դպրոց վերադառնալու իսկական ժամանակն էր։

Ահա այսպես մենք նստեցինք ավտոբուս և ուղևորվեցինք դպրոց։ Այսքանը մեր բացօթյա, արկածային ճանապարհորդության մասին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы