Ուտելի սնկեր, գոյություն ունի ուտելի սնկերի բազմաթիվ տեսակներ, աճեցված և հավաքված ամբողջ աշխարհում։ Սնկերը ունեն յուրահատուկ համ և հոտ, դրանցից մի քանիսը նրբախորտիկներ են և ունեն շատ բարձր գին։
Շատ սնկեր համարվում են օգտակար և սննդարար, երբեմն նրանց անվանում են «անտառային» կամ «բուսական» միս։ Սնկերը հարուստ են սպիտակուցներով (պարունակում եմ նաև մինչև 1% ազատ ամինաթթուներ), ածխաթթուներով, սնկային շաքարո՝ միկոզայով և գլիկոգենով (այսպես կոչված «կենդանական օսլայով»)։ Սունկ պարունակում են հանքային նյութեր կալիում, ֆոսֆոր, ծծումբ, մագնեզիում, նատրիում, կալցիում, քլոր, վիտամիններ A (carotene), B խմբի վիտամիններ, վիտամին C, մեծ քանակությամբ վիտամին D և վիտամին PP.
Սնկերը պարունակում են նաև ֆերմենտներ (հատկապես շամպինիոններում), որոնք արագացնում են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի բաժանումը, նպաստում են սննդի ավելի լավ յուրացմանը։
ԽՍՀՄ-ում ընդունված էր ուտելի սնկերի բաժանումը սննդի արժեքի չորս խմբերի (ըստ Բ. Պ. Վասիլկովայի)։
1727 թվականին ֆրանսիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք սատանայի ստեղծածն են։
Դեռ Ք.ա.3-րդ դարում Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին մնալ բույսերի թագավորության մեջ։ Սնկերի առաջացումը կապվում է նաև ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի թագավորություն։
Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում ունեցել են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։


