Հայրենագիտություն

Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյան (Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1897[1], Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — սեպտեմբերի 21, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի։Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում (ներկայիս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության տարածքում)։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

Հայկ Բժիշկյան

Հայկ Բժշկեան ծանօթ իբրեւ Գայ (6 (18) Փետրուար1887, Թաւրիզ, Իրան — 11 Դեկտեմբեր1937, Մոսկուա, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), զօրավար, քաղաքական գործիչ, Հնչակեան 6-րդ կամաւորական գունդի հրամանատար։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы