Լուսինը առավոտյան

Մի օր առավոտյան ես նկատեցի, որ երկնքում լուսին կար։ Ես զարմացա, որովհետև առավոտ էր և չէր կարող լուսին լինել։ Ես ուզեցա ստուգել՝ արդյո՞ք լուսին էր, թե՞ ոչ, ես տանից մի սանդուղք բերեցի, որպեսզի բարձրանամ և տեսնեմ լուսնին։ Երբ ես բարձրացա, նկատեցի, որ լուսինը շատ հեռու էր և ես անընդհատ պետք է վազեի տուն ,որ շատ սանդուղքներ վերցնեի։ Ես վերջապես հասա դեպի լուսին և դիպչեցի լուսնին և հանկարծ լուսնի մոտից մի ձեռք եկավ ինձ մոտ, և ես լսեցի, որ մեկը ասաց․

-Տուր ձեռքդ, ես քեզ կօգնեմ, որ դու գաս ինձ մոտ։

Եվ ես ասացի․

-Լավ։

Նա իր ձեռքը տվեց ինձ ,և ես բարձրացա իր մոտ, բայց ես չգիտեի, թե նա ով է։ Ես ասացի․

-Իսկ դու ո՞վ ես,- հարցրեցի ես։

-Ես լուսինն եմ,-պատասխանես լուսինը։

Մի քանի րոպե անց մենք ընկերացանք, և ես նրան ասացի, որ ես նրա մոտ շուտ կգամ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы