Դասարանական առաջադրանք․ պատմություն

Հարցեր

•Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք նախնադարի փուլերը, ի՞նչ զարգացում/փոփոխություն նկատվեց փուլերից յուրաքանչյուրում։ Հին նախնադար, միջին նախնադար, նոր նախնադար։ Հին նախնադար-եղել է անհիշելի ժամանակներից Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Միջին նախնադար-Միջին քարի դարը (մ.թ.ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է։ Մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը գործածել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ)։ Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի համար մեկ քարայրում։ Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (նական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները։ Նոր քարի դար-

Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος , նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος , լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։

Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։


• Մի քանի նապադասությամբ պատմե՛ք Հայկական լեռնաշխարհի մասին։

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։
• Ի՞նչ գործոններ են հարկավոր պետության ստեղծման համար։ Ի՞նչ է պետությունը։

Տնտեսություն պատճառով։ Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։
• Ներկայացրե՛ք վաղ պետական կազմավորումները

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։


• Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Վանի թագավորությունը։

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы