Առաջադրանքներ
1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես, սա, այս: Առաջին դեմք
բ) Դու, դա, այդ: Երկրորդ դեմք
գ) Նա, այն: Երրորդ դեմք
2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզանով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզանից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Նա եկավ:
Նրապայուսակը:
Մոտենալ ինձ :
Հեռանալ մեզնից:
Հիանալ ձեզնով:
4. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Իմ Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:
5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ, ինձ
քո, քեզ,
Реклама
նրա, նրան,
իր, իրեն,
մեր, մեզ,
ձեր, ձեզ:
6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:
Իմ շունը երկու տարեկան է դառնում մարտի 8-ին
Քո քույրը շատ գեղեցիկ է։
Նրա աչքերը հմայիչ էին։
Նա իր մասին մեծ կարծիք ունի։
Մեր ընկերության 7 տարին լրացավ։
Ձեր կատուն փախել է մեր տուն։
7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական — ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք
Սեռական — իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, իրենց
Տրական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Հայցական — ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց
Բացառական — ինձ(ա)նից, քեզ(ա)նից, նրանից, իրենից, մեզ(ա)նից, ձեզ(ա)նից, նրանցից, իրենցից
Գործիական — ինձ(ա)նով, քեզ(ա)նով, նրանով, իրենով, մեզ(ա)նով, ձեզ(ա)նով, նրանցով, իրենցով
Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
Տրական, հայցական
8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը(ուղղական)գիշերը գնացքով է գնալու ու նրան(տրական) էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն(ուղղական)անտառում արջ է տեսել, իսկ նա(ուղղական) չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն( զտրական) իրեղեն ապացույցներ են պետք, նա(ուղղական) իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա(ուղղական) իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա(ուղղական) իզուր ժամանակ չկորցնի, ինքը(ուղղական) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա(ընկերը) վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը(տղան) գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն(աղջիկը տատիկին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան(աղջիկը տատիկին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին իր(ծերունու) մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա(գայլը) չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
