1.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից
2.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը
Նյութը մոլեկուլներից է կազմված, որն էլ իր հերթին կազմված է ատոմներից
3.Ինչպես են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկները երկու տեսակի են լինում՝ մոլեկուլ և ատոմ
4.Որ նյութն են անվանում տարր
Այն նյութը, որը կազմված է միևնույն տեսակի ատոմներից, կոչվում է տարր
5.Ինչ է մոլեկուլը
Մոլեկուլը նյութի այն մասնիկն է, որը օժտված է նյութի քիմիական հատկություններով
6.Ինչ է դիֆուզիան
Դիֆուզիան շփվող նյութերի փոխադարձ ներթափանցումն է մասնիկների ջերմային շարժման հետևանքով
7.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունը շատ ավելի մեծ է, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում։ Դիֆուզիան ընթանում է նաև ԸՖիզիկական մարմին և նյութ: պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։
8.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի արագությունը բարձրանում է, հակառակը լինելու դեպքում՝ նվազում։
