Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

Դասարանում քննարկվող հարցեր․

Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.

1.Ինչ է ջերմաքանակը

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:

3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

Եռման ժամանակ:

4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ,որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ։

5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի  1  կգ-ը  1 °-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի  տեսակարար ջերմունակություն :

7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար

8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)

10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը

Q=cm(t2C0−t1C0)

11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ
ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։

12.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Բոլոր նյութերը, կախված արտաքին պայմաններից, հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է անվանել ագրեգատային վիճակներ: Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն
ունեն տարբեր հատկություններ:

13.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:

Այսպես՝ պինդ մարմինն ունի որոշակի ձև և ծավալ, որոնք փոփոխելու համար անհրաժեշտ է պինդ մարմնի վրա ուժ գործադրել: Այսինքն պինդ մարմինը պահպանում է և՛ իր ձևը, և՛ ծավալը։ Հեղուկը պահպանում է իր ծավալը, սակայն հեշտությամբ փոխում է ձևը` ընդունելով այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

14.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։

15.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

ա)գազային
բ)հեղուկ
գ)պինդ վիճակներում

16.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։

17.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:

Բյուրեղային նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակի կոչվում է պնդացում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы