Նամակ Հովհաննես Թումանյան

Բարև Հովհաննես Թումանյան: Ես քեզ շատ եմ սիրում: Դու մեզ համար լիքը հետաքրքիր հեքիաթներ և բանաստեղծություններ ես հորինել: Ես շնորհավորում եմ քո ծնունդը և քեզ մաղթում եմ, որ երբեք չմոռանան:

Շունն ու կատուն

 

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չ է` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

1. դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառարանի օգնութ յան բացատրիր: ճոն-Կաշվից՝ մորթից հագուստեղեն (մուշտակ, գլխարկ ևն) կարող արհեստավոր, դիվանբաշուն-դատավոր, քուչի-շուն, կուճին-

2. Խորհուրդ տուր շանը:

3.Քո կարծիքով ճիշտ վարվեց կատուն:

4. Համացանցից 5 տեղեկություն գրիր շան կամ կատվի մասին

5.Քեզ դուր եկած հատվածը նկարիր paint-ով և ավելացրու հրապարակմանդ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒրախ օր Ջրվեժի անտառում

Հունվարի 21-ին մենք Սեբաստացիներով գնացել էինք Ջրվեժ, բոլորիս համար ուրախ շատ ուրախ օր եր: Քանի որ մենք բոլորով պատրաստում էինք ձնեմարդ, սահում էինք սահնակներով, և խաղում էինք ձնագնդիկ: Ես երբեք չեմ մոռանա այդ ուրախ օրը:

Անմոռանալի օր

Ես ունեցել եմ շատ անմոռանալի օրեր:Անմոռանալի օրեր են ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր օրը: Մեր ընտանեկան ճանապարհորդությունները և հետաքրքիր խաղերը, ինձ համար ուրախ և անմոռանալի օրեր են:

Ձմեռ

Ձ-Ձյունը իջնում է:

Մ-Մայրիկը մրսում է:

Ե-Եղբայրը խաղում է:

Ռ-Ռնգեղջուրը քնում է:

Բարև Ձմեռ

Ձմեռ ես կուզենայի, որ դու շուտ գաս, որովհետև ես ուզում եմ իմ ընկերների և ըներուհիների հետ ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ սարքել: Ձմեռ ես ուզում եմ, որ շուտ գա Նոր տարին, որովհետև ես շատ եմ ուզում, որ Ձմեռ պապին ինձ բերի ճամպրուկ, որովհոտև ես պատրաստվում եմ մարտի վերջում Իտալիա մրցումների մեկնել:

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ

Երկար տարիներ մեզ հետ լինես: Լիքը աշակերտներ և աշակերտուհիներ լինեն, իսկ ես չեմ ուզում տեղափոխվել ուրիշ դպրոց, քանի որ այստեղ շատ լավ եմ ինձ զգում: Ունեմ գեղեցիկ և հարմարավետ դպրոց և բարի և ուրախ ուսուցիչներ: Շնորհավորում եմ կրթահամալիրի 30- ամյակը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы