Русский язык 10.03.2021, «Подснежники».
Федя и Таня всю зиму жили за городом с мамой и папой, и им казалось, что не может быть времени лучше, чем зима.
Зимой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, играли в снежки, катали друг друга на санках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.
Дети очень жалели, что подходит весна. Там, где солнце пригревало землю, стала проглядывать черная земля. Как-то раз, когда ребята гуляли в саду, Федя с удивлением остановился и закричал:
— Таня, Таня, посмотри цветочки!
Таня подошла и остановилась. Действительно, в одном месте, там, где растаял снег, виднелись светло-зеленые стебельки, а на них покачивались хорошенькие маленькие, белые цветочки.
— Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их посреди льда и снега. Бежим домой, позовём маму, спросим её, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.
Федя и Таня побежали домой и рассказали маме, что в саду выросли цветы, которые вероятно ошиблись, теперь мёрзнут и, конечно, умрут от холода.
— Нет, нет, — ответила мама — не бойтесь за них. Это подснежники, самые первые весенние цветы. Они не боятся холода, они растут под снегом. Они лучше всех растений чувствуют тепло солнечных лучей и раньше других просыпаются от зимнего сна. Они говорят нам, что скоро придёт весна, запоют птицы и расцветут другие цветы. Но, конечно, если опять придут большие морозы — подснежники погибнут. Подснежники — растения невысокие. Прижимаются они к земле, так им теплее, — сказала мама.
Феде и Тане так понравились но хороша и весна с зеленью, цветами и птичками., что теперь они не хотели продолжения зимы. Они боялись, что погибнут нежные белые цветочки, и каждый день бегали смотреть на них.
А зима уходила. Скоро растаял и последний кусочек снега. Повсюду вырастали молодые, зелёные растения и детям казалось, что земля просыпается. Теперь у них было много занятий. Посмотреть, как вырос тот или другой росток, как набухли почки. Никому из них не приходило в голову жалеть о зимних развлечениях.
— Да, — как-то сказал Федя, — всему свое время. Хороша была зима со снегом, коньками и санками, но хороша и весна с зеленью, цветами и птичками.
— А потом будет хорошо: жаркое лето с ягодами и грибами, — сказала мама.
После лета — осень с золотистыми листьями и вкусными, сочными фруктами и овощами.
Вопросы
- Как Таня и Федя провели зиму? Они играли в снишки и каталис на санках.
- Почему ребята не хотели, чтобы наступила весна? Потомучто зимой они играли в снишки и каталис на санках.
- Почему Таня пожалела подснежники? Потмучто они были красивыме.
- Почему эти цветы так называются? Потомучто они зцвтют когда снег ешё не ростаел.
- Что произойдёт с приходом весны? Потомучто она с зеленью, цветами и птичками.
- Какое время года настанет после весны? Лето.
Задания
- Перечислите времена года. Зима, Виса, лето и осинь.
- Назовите весенние месяцы. Март, Ариел и май.
- Первые весенние цветы – это подснежники.
- Подготовьте пересказ текста «Подснежники».
Մաթեմատիկա մաս և ամբողջ
Թեստ 2․
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Փախչում, երբ, պատշգամբը, ակնթարթի։
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ-մաքուր
բ/լուռ- անձայն
գ/ակնդետ-անհամբեր
դ/ընտանի-ընտել
- Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին — դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել — մեկին պաժել, լավ ծեծել
ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
- Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
հողմածեծ
Ինքնամոռաց
աղմկահույզ
վերջալույս
- Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/զակազ- պատվեր
բ/մալինա- ազնվամորի գ/կենգուրու- ագեվազ դ/ստարտ-սկսել
- Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Երեկո, ականջ, եղնիկ, քամի
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական - Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Խե՜ղճ եղնիկ, արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…
- Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
Նա վազեց, դեպի բակ։ - Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Նա շատ բարի էր, նա ուներ շատ գեղեցիկ սև աչքեր, որ ծածկվում էին երկար, թարթիչների տակ։ Նա շատ եր կարոտում անտառը։ - Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
- Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Նա կարոտում էր իր մայրիկին հայրիկին և իր սիրելի անտառը
- Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը խղճում էր եղնիկին, որովհետև նա կորցրել եր իր տունը նա շատ էր կարոտում իր մայրիկին, հայրիկին և իր անտառը
- Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Անտառում մի քանի օր քամի եր գալիս այդ տան մոտ և եղնիկը շտապ հասկացավ որ պետք է գնալ անտառ
15. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Мамин подарок Руски язык 04.03.2021
К Восьмому марта все ребята в нашем классе готовили подарки своим мамам, сестрам и бабушкам. И вели себя хорошо.
И мы с Ваней тоже решили хорошо себя вести и сделать маме подарок, но так, чтобы она пока ничего не знала. Ваня сказал, что это называется «сюрприз».
Этот сюрприз мы долго придумывали и даже подрались немного, но не очень больно, а когда придумали, у меня уже была небольшая шишка на лбу. Это Ваня нечаянно стукнул меня тарелкой.
Мы приготовили такие подарки: куклу на чайник — я сшила ей новую юбку, — купили коробку с конфетами и обвязали её самой красивой лентой. А две конфеты мы попробовали, чтобы узнать, вкусно или нет. Оказалось, очень вкусно. Ваня хотел ещё попробовать, но я не позволила. Потом мы положили все подарки на стол и стали ждать, когда придёт мама…
Когда мама зашла в комнату и увидела подарки, она очень обрадовалась, засмеялась, стала нас целовать и сказала, что мы необыкновенные дети.
А что особенного? Мы самые обыкновенные, но лучше нашей мамы никого нет.
Вопросы и задания
Кто рассказчик – мальчик или девочка? По каким словам вы это поняли? Девочка, потому что глаголы закончиваются на а.
К какому празднику ребята готовили подарки? 8-ого Марта.
Что такое сюрприз? Сюрприз это подарок, о котором получатель не знает.
Какой подарок ребята собирались подарить маме? Они подарили маме куклу на чайник и конфеты.
Почему мама назвала детей необыкновенными? Мама очень обрадовалась и сказала, что они приготовили необыкновенный сюрприз.
Մաթեմատիկա 04.03.2021
Թվի մաս գտնելը:
Օրինակ՝ 24-ի մասը գտնելու համար․
Դասարանական առաջադրանքներ
1․ Գտի՛ր թվի նշված մասը
35-ի մասը= 35:7×1=5
426-ի մասը= 426:6×1=71
162-ի մասը= 162:9×1=18
2000-ի մասը= 2000:10×1=200
2․ Հաշվի՛ր
360լ-ի մասը= 360:12×1=30
510-ու մասը=510:17×1=30
480կմ-ի մասը= 480:16×1=30
3․Ավտոմեքենան պետք է անցներ 240կմ ճանապարհ։ Ճանապարհի մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
240:3×1=80, 240-80=160
4․ Արտահայտի՛ր նշված միավորներով։
մ = 20սմ
մ = 25սմ
կմ = 40 մ
կգ = 200գ
5․ Արտահայտի՛ր նշված միավորներով։
2405մլ=2լ405մլ
7006մլ=7լ6մլ
7041=7լ41մլ
6․ Աննան 24 տետրի համար վճարեց 560դրամ ավելի, քան Անին՝ նույնպիսի 16 տետրի համար։ Արան որքա՞ն պետք է վճարեր 12 տետրի համար։
24-16=8, 560:8=70, 12×70=840
7․Ջրավազանում կար 9600լ ջուր։ Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ մասը։ Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում։
9600:4×1=2400, 9600-2400=7200
8․ Ավտոբուսը 4ժ-ում անցավ 240կմ ճանապարհ։ Ավտոմեքենան այդ նույն ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, թե գնա ավտոբուսից 20կմ/ժ –ով արագ։
240:4=60, 60+20=80, 240:80=3
Մայրենի 04.03.2021
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Ձյունապատ-ձյուն+ա+պատ, բարդ բառ
- Մանկական -մանուկ+կան, ածանցավոր բառ
- Աստղային-աստղ+ային, ածանցավոր բառ
- Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ
- Ձյունոտ-ձյուն+ոտ, ածանցավոր բառ
- Իրիկնամուտին- իրիկուն+ա+մուտք, բարդ բառ
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
- Աչեր-աչքեր
- Մրմունջը-ցածր ձայն
- Անուրջի-երազանքի
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։
Գոյական- լճեր, լեռներ, երազներ, ես, երկինքներ։
Ածական-թափանցիկ, ձյունապատ, կապույտ, կանչ, սուրբ։
Հայրենագիտություն
Հեքիաթային գարուն
Լինում է չի լինում մի անտառ է լինում։ Այս անտառը լինում է շատ հետաքրքիր ,կախարդական , գեղեցիկ կանաչ, այստեղ միշտ գեղեցիկ գարուն է։ Այս անտառը մյուս անտառներից տարբերվում է նրանով, որ այս անտառում միշտ հեքիաթային գարուն է։Հարևան անտառներում գալիս է ցուրտ ձմեռ, անձրևոտ աշուն, քամի ցուրտ, իսկ այս հեքիաթային անտառում միշտ գեղեցիկ գարուն է, որտեղ ծաղիկներն ու ծառերն միասին միշտ ջերմ զրուցում են, իսկ կենդանիները այս ջերմ և կանաչ անտառից չեն ուզում հեռանալ։Հեքիաթային գարնանային անտառը դարձել էր բոլորի սիրելի հանգստավայրը, որտեղ միշտ կանաչ էր, տաք էր, գեղեցիկ էր և գարնանային հեքիաթային գույներով։
Լոռվա բառբառի մասին
Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը[5]: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։
Կացի- կանգնիր
Նարդիվան- աստիճան
Ղաստի- դիտմամբ
Քյալամ- կաղամբ
Մորմոնջ- մրջյուն
Քյոշա, պուճախ- անկյուն (երկու բառերն էլ «անկյուն»-ին են համարժեք)
Տխիլ- պնդուկ
Հանդ- դաշտ
Բիձիկ- հորեղբայր
Շըշացնել- գժվեցնել
Գիտեմ ոչ- չգիտեմ
Մտիկ անել- նայել
Լա դենը գնա- մի կողմ անցիր
Արի կուշտս- արի ինձ մոտ
Ըմանչիլ մի- մի ամաչիր
Բեզարեցի- հոգնեցի
Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա
Թեզ արա- արագացրու:


