1. Հասկացությունների ընկալում
Читать «Լեզվակռիվ, քննարկում և բանավեճ» далееՀարցեր դասընկերներին
1. Արդյո՞ք վախը կարող է մարդուն ավելի ուժեղ դարձնել, թե՞ այն սահմանափակում է նրա հնարավորությունները։
2. Ֆոբիաները հաղթահարելու համար ավելի կարևոր է սեփական կամքի ուժը, թե՞ շրջապատի աջակցությունը։
3. Մարդու խառնվածքն ավելի շատ բնածի՞ն է, թե՞ ձևավորվում է շրջապատի և դաստիարակության ազդեցությամբ։
4. Արդյո՞ք յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր կարծիքը, նույնիսկ եթե այն տարբերվում է մեծամասնության կարծիքից։
5. Կարո՞ղ են տարբեր խառնվածքներ ունեցող մարդիկ ունենալ ամուր ընկերություն, թե՞ նմանությունները մարդկանց ավելի են մտերմացնում։
Վախեր և ֆոբիաներ
1. Ի՞նչ է վախը և որտեղի՞ց է առաջանում
Վախը մարդու բնական հույզ է, որն առաջանում է, երբ մարդը վտանգ կամ սպառնալիք է զգում։ Այն կարող է առաջանալ իրական վտանգից, տհաճ փորձից, անորոշությունից կամ ինչ-որ բանից ունեցած անհանգստությունից։
2. Ի՞նչ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
Վախի ժամանակ մարդը կարող է լարվել, անհանգստանալ, արագ շնչել, դողալ կամ փորձել հեռանալ վտանգից։ Նա կարող է նաև ավելի զգույշ դառնալ և դժվարությամբ կենտրոնանալ։
3. Ի՞նչ են ֆոբիաները
Ֆոբիաները որևէ առարկայի, իրավիճակի կամ երևույթի նկատմամբ ուժեղ և չափազանցված վախերն են։ Այդ վախը կարող է առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ իրական վտանգ չկա։
4. Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
- Արախնոֆոբիա – սարդերի վախ։
- Կլաուստրոֆոբիա – փակ տարածքների վախ։
- Ակրաֆոբիա – բարձրության վախ։
- Ագորաֆոբիա – որոշ բաց կամ մարդաշատ վայրերից և այնպիսի իրավիճակներից վախ, որտեղից դժվար է հեռանալ։
- Ավիաֆոբիա – ինքնաթիռով թռչելու վախ։
Մարդկանց խառնվածքները
- Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։
Խառնվածքը մարդու բնավորության առանձնահատկությունն է։ Այն ազդում է մարդու վարքի, զգացմունքների և մարդկանց հետ շփվելու ձևի վրա։ - Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։
- Սանգվինիկ – աշխույժ, ուրախ, մարդկանց հետ հեշտ շփվող։
- Խոլերիկ – ակտիվ, եռանդուն, արագ արձագանքող, երբեմն՝ բարկացող։
- Ֆլեգմատիկ – հանգիստ, համբերատար, հավասարակշռված։
- Մելանխոլիկ – զգայուն, մտածող, ավելի հանգիստ և հուզական։
3. Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։
Կարծում եմ՝ իմ մեջ ավելի շատ սանգվինիկ և մելանխոլիկ հատկանիշներ կան։
4. Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։
Ես շփվող եմ, ուրախ և ակտիվ, բայց միևնույն ժամանակ զգայուն եմ և շատ եմ մտածում տարբեր իրավիճակների մասին։
5. Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։
Ես շատ շփվող մարդ եմ։ Նոր մարդկանց հետ հեշտությամբ եմ շփվում և արագ լեզու եմ գտնում նրանց հետ։ Բայց երբ ինչ-որ բան ինձ անհանգստացնում է կամ զգում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ, ես փակվում եմ իմ մեջ և սկսում եմ շատ մտածել այդ իրավիճակի մասին։
6. Վերջում պատասխանե՛ք հարցին․
«Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։
Այն օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ, ճիշտ շփվել ուրիշների հետ և կառավարել սեփական վարքն ու զգացմունքները։
