Հետազոտական աշխատանք

Թեմա

«Ֆիզիկական ակտիվության ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության և կյանքի որակի վրա»

Նպատակ

Ուսումնասիրել ֆիզիկական ակտիվության ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության, հուզական վիճակի, ինքնազգացողության և կյանքի որակի վրա, ինչպես նաև գնահատել կանոնավոր մարզումների կարևորությունը։

Խնդիրներ

  1. Ուսումնասիրել ֆիզիկական ակտիվության ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության և կյանքի որակի վրա։
  2. Վերլուծել ֆիզիկական ակտիվության և դեռահասների հուզական վիճակի, ինքնագնահատականի ու սթրեսի միջև առկա կապը։
  3. Մշակել առաջարկություններ, որոնք կնպաստեն դեռահասների շրջանում կանոնավոր ֆիզիկական ակտիվության խթանմանը։

Սպասվող արդյունք

Հետազոտության արդյունքում ակնկալվում է հիմնավորել, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նպաստում է դեռահասների հոգեկան առողջության բարելավմանը, նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը, բարձրացնում է ինքնագնահատականը և բարելավում կյանքի որակը։ Արդյունքները կարող են նպաստել առողջ ապրելակերպի և կանոնավոր մարզումների կարևորության մասին իրազեկվածության բարձրացման։

Իմ մասին

Ես Նռանե Մուրադյանն եմ, 2012թ. Մանկապարտեզից սովորում եմ կրթահամալիրում, որտեղ ստացել եմ իմ կրթության հիմքերը և ձևավորվել որպես անհատ։ Ազատ ժամանակ զբաղվում եմ գեղասահքով, որը սովորեցրել է ինձ լինել կարգապահ, նպատակասլաց և աշխատասեր։

Շատ եմ սիրում արվեստը, հատկապես գնահատում եմ նրա գեղեցկությունն ու ստեղծագործական աշխարհը։ Ինձ հետաքրքրում է ինքնազարգացումը, սիրում եմ սովորել նոր բաներ, ձեռք բերել նոր գիտելիքներ և շարունակաբար կատարելագործվել։ Կարևորում եմ պատասխանատվությունը, ազնվությունը և թիմային աշխատանքը, իսկ ապագայում ցանկանում եմ իմ գիտելիքներն ու կարողությունները կիրառել օգտակար գործերում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы