Մայրենի. Տնային առաջադրանք

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ։

Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր։ Օրինակ՝ գծագիր, մեծահոգի։

Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր ,օրինակ՝ միություն, նախագիծ։

Մեկից ավելի արմատներով և ածանցով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր ,օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար։

  1. Անտառ և եղևնի բառերը նկարագրիր գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ։ Անտառը դա մի խոտածածակ, սաղարթախիտ, ծառաշատ տարածք է: Օդն ու բնությունն այնտեղ միշտ մաքուր, թարմ և հաճելի են: Եղևնիները մշտադալար, սլացիկ և գեղեցիկ են:

2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինիր ածանցավոր բառերով։

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս։ Պոչավոր մի կենդանի էր գալիս։

Չգիտեի ,որ այդքան զորություն ունեցող հսկա ես։ Չգիտեի ,որ այդքան զորեղ հսկա ես։

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել։ Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել։

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր , գույնն էլ ՝ մի քիչ դեղին։ Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը  երկարավուն էր ,գույնն էլ ՝ դեղնավուն:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի։ Հայրաբար՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի։

Որպես մտերիմ՝ հազորդումմ էր , որ մի օր էլ տանը մնա։ Մտերմաբար հազորդումմ էր , որ մի օր էլ տանը մնա։

Եղբոր նման օգնում է ու հետևում , որ վատ բան չանես։ Եղբայրաբար օգնում է ու հետևում , որ վատ բան չանես։

Թշնամու նման եք խոսում։ Թշնամաբար եք խոսում։

Հարցը( իր յուր ձևով) լուծեց ու գնաց։ Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

Տրված բաղադրյալ բառերը բաժանիր բառակազմական միավորների։

Ա․Մարդանման -բարդ, մարդ+ նման, մեծատուն բարդ- մեծ + տուն, սառնասիրտ բարդ- սառը + սիրտ, ընկերասեր- բարդ, ընկեր + սեր, գործընկեր- բարդ, գործ + ընկեր։

Բ․Նմանություն- ածանցավոր նման+ ություն, տնակ- ածանցավոր տուն-ակ, սառնություն ածանցավոր սառը + ություն սրտիկ- ածանցավոր սիրտ + իկ, ընկերանալ- ածանցավոր ընկեր + անալ, սիրել- ածանցավոր սեր +ել, գործիք- ածանցավոր գործ + իք, գործիքային ածանցավոր գործ + իք + ային, գործիքավորել ածանցավոր գործ+իք+ավորել։

Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինիր բառակապակցություններով։

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում։ Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում:

Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է։ Աշխարհում բոլորից մեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Համպարը թանկարժեք նյութ է,որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ։ Համպարը թանկ արժեքով նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեւ:

Դա սևավուն ,քարանման նյութ է , որը միայն կաշալոտի աղիներում է լինում։Դա մեծ մասամբ հանում են տեգահատ կաշալոտի աղիներից,բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել։ Դա սևավուն ,քարանման նյութ է , որը միայն կաշալոտի աղիներում է լինում։Դա մեծ մասամբ հանում են նիզակ կտրող կաշալոտի աղիներից,բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы