1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:
1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։
Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին շրջապատի վրա իշխող դիրք ունեցող, ոչ մեծ մի բարձունք։
2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։
Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածը։
3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։
Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում կարող ենք, վաղվանից կսկսել աշխատել։
4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
Մեզ մոտ աշխատանքի են անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:
Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհիս լավագույններց մեկը համարվող հայտնի գրադարանում։
6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:
Երևի Միհրդատը չէր զգացել, իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։
7.Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս միշտ աղոտթքի զորությանը ապավինում
Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս՝ միշտ աղոտթքի զորությանը ապավինելուն։
8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
Քսանհինգ տարեկան չլինելով հանդերձ հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:
10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:
11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։
12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար։
13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:
Հասարակ ալմաստը՝ որ չհղկված ադամանդը, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:
14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։
15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:
2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի:
1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:
2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէր։
3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։
4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:
5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:
6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:
7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:
8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:
9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:
10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։
11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։
12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը:
13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով:
14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը:
15. Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է:
