Վախեր և ֆոբիաներ

1. Ի՞նչ է վախը և որտեղի՞ց է առաջանում

Վախը մարդու բնական հույզ է, որն առաջանում է, երբ մարդը վտանգ կամ սպառնալիք է զգում։ Այն կարող է առաջանալ իրական վտանգից, տհաճ փորձից, անորոշությունից կամ ինչ-որ բանից ունեցած անհանգստությունից։

2. Ի՞նչ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ

Վախի ժամանակ մարդը կարող է լարվել, անհանգստանալ, արագ շնչել, դողալ կամ փորձել հեռանալ վտանգից։ Նա կարող է նաև ավելի զգույշ դառնալ և դժվարությամբ կենտրոնանալ։

3. Ի՞նչ են ֆոբիաները

Ֆոբիաները որևէ առարկայի, իրավիճակի կամ երևույթի նկատմամբ ուժեղ և չափազանցված վախերն են։ Այդ վախը կարող է առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ իրական վտանգ չկա։

4. Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

  1. Արախնոֆոբիա – սարդերի վախ։
  2. Կլաուստրոֆոբիա – փակ տարածքների վախ։
  3. Ակրաֆոբիա – բարձրության վախ։
  4. Ագորաֆոբիա – որոշ բաց կամ մարդաշատ վայրերից և այնպիսի իրավիճակներից վախ, որտեղից դժվար է հեռանալ։
  5. Ավիաֆոբիա – ինքնաթիռով թռչելու վախ։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы