Սեպտեմբերի 8

7,8- րդ  դասում անցածի կրկնողություն․ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և օրգանական  նյութեր: Նյութի հատկությունները։

Ուղղորդող  հարցեր

  • Որո՞նք  են  բնական  գիտությունները, ո՞րն  է  նրանց  ուսումնասիրման  առարկան:
    • Բնական գիտությունները գիտության այն ճյուղերն են, որոնք ուսումնասիրում են բնությունը, այսինքն՝ նյութական աշխարհում տեղի ունեցող երևույթներն ու իրողությունները։ Դրանք փորձում են բացահայտել բնության օրենքները, գործընթացները և կառուցվածքները՝ հիմնվելով դիտարկման, փորձի և վերլուծության վրա։
  • Բնութագրեք  ֆիզիկական  մարմինները, գրեք կենդանին և անկենդան ֆիզիկական  մարմինների օրինակներ։
  • Ֆիզիկական մարմիններ կոչվում են բնության այն օբյեկտները, որոնք ունեն զանգված և ծավալ։ Դրանք կարող են լինել կենդանի կամ անկենդան, բնական կամ արհեստական, ամուր, հեղուկ կամ գազային վիճակում։
  • Ո՞րն  է  կոչվում  նյութ, սահմանեք, գրեք  պարզ  և  բարդ,  անօրգանական  և օրգանական  նյութերի բանաձևեր և անվանեք
  • Նյութ է կոչվում այն, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները։ Նյութերն ունեն որոշակի ֆիզիկական և քիմիական հատկություններ, որոնցով տարբերում ենք մեկը մյուսից։
  • Ինչպիսի՞ հատկություններ  ունեն  նյութերը, սահմանեք, գրեք  օրինակներ։

Նյութերը ունեն տարբեր հատկություններ, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել և տարբերակել դրանք։ Դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ֆիզիկական և քիմիական հատկություններ։

Բնական աղետներ

  1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ: Փոշոտ կամ ավազե փոթորիկը մթնոլորտային երևույթ է, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։ Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։
    Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում։ Տափաստանային և հաճախ անտառատափաստանային տարածքներում փոշոտ փոթորիկները սովորաբար լինում են վաղ գարնանը՝ սակավաձյուն ձմռանից և չոր աշնանից հետո, բայց երբեմն լինում են նույնիսկ ձմռանը՝ ձնաբքերի զուգակցմամբ։
  2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ: Քամու հոսանքի ուժի ուժեղացման դեպքում, որն անցնում է հողի չամրացված մասնիկների մոտով, վերջիններս սկսում են թրթռալ, այնուհետև «ցատկոտել»։ Գետնին շարունակական հարվածներից հետո այդ մասնիկներն առաջացնում են մանր փոշի, որը բարձրանում է կախույթի տեսքով։
    Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ մեծ ավազահատիկների սկզբնական սալտացիան շփման միջոցով առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Թռչող մասերը ձեռք են բերում բացասական լիցքավորվածություն, որն ազատում է ավելի շատ մասեր։ Այդ պրոցեսը գրավում է երկու անգամ ավել մասնիկներ, քան կանխատեսում են նախկին տեսությունները։ Մասնիկները հիմնականում ազատվում են հողի չորության և քամու ուժեղացման միջոցով։ Քամու հոսանքների ճակատները կարող են հայտնվել անձրևով կամ չոր սառը ճակատով ամպրոպի զոնայում օդի սառեցման հետևանքով։ Չոր սառը ճակատով ցնցումից հետո ներքնոլորտի կոնվեկտիվ անկայունությունը կարող է առաջացնել փոշոտ փոթորիկ։ Անապատային շրջաններում փոշոտ և հողային փոթորիկներն ավելի հաճախ առաջանում են ամպրոպային վարընթաղ հոսանքների և դրանց հետ կապված քամու արագության ուժեղացման պատճառով։ Փոթորկի ուղղահայաց չափերը որոշվում են մթնոլորտի կայունությամբ և մասնիկների քաշով։ Որոշ դեպքերում, փոշոտ և ավազե փոթորիկները կարող են սահմանափակված լինել բարակ շերտով, ինչը կապված է եղանակային շրջապտույտի հետ։
  3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա: Փոշոտ փոթորիկները կարող են տեղաշարժել ամբողջ դյուներ և տեղափոխել հսկայական ծավալով փոշի, այնպես, որ փոթորկի ճակատը կարող է երևալ ինչպես մինչև 1,6 կիլոմետր բարձրությամբ խիտ պատ։ Փոշոտ փոթորիկների մեծ մասը ծագում են Սահարայում։ Վերջին կես դարի ընթացքում (1950-ական թվականներից) Սահարայի փոշոտ քամիներն աճել են մոտ 10 անգամ՝ առաջացնելով Նիգերիայի, Չադի և Բուրկինա-Ֆասոյի բնահողի վերին շերտի բարակացմանը։ 1960-ական թվականներին Մավրիտանիայում տեղի ունեցավ ընդամենը երկու փոշոտ փոթորիկ, իսկ ներկայումս դիտվում է տարեկան 80 փոթորիկ։
    Փոշին Ատլանտյան օվկիանոսով Սահարայից տեղափոխվում է արևմուտք։ Անապատի ցերեկային ուժեղ տաքացումը տրոպոսֆերայում առաջանում է անկայուն շերտ, որում տարածվում են փոշու մասնիկներ։ Կախված օդային զանգվածի Սահարայի տարածքով հարավ տեղափոխման չափի հետ, այն շարունակում է տաքանալ, իսկ հետո դուրս գալով օվկիանոսային տարածություն, անցնում է ավելի սառը և խոնավ մթնոլորտային շերտով։ Այդպիսի ջերմաստիճանային ինվերսիան թույլ չի տալիս շերտերին խառնվել և թողնում օդի փոշոտ շերտը անցնել օվկիանոսը։ Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու ծավալը 2007 թվականի հունիսին հինգ անգամ ավելի էր, քան դրանից մեկ տարի առաջ, ինչը կարող է սառեցնել Ատլանտիկայի ջրերը և մի փոքր քչացնել ամպրոպների ակտիվությունը։
  4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

Դասարանում քննարկվող հարցեր․

Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.

Читать «Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:» далее

Կանադա

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
  1. Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:
  1. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

Կանադան հարուստ է, գունավոր մետաղներով արծատով պղինձով, անտառապատ տարածքներով և գետերով։

  1. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Օգտակար հանածոներն են՝ երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, նիկելի, ուրանի, ոսկու, արծաթի, ածխի, գազի, նավթի պաշարներ։ Տարածքի մեծ մասում ջերմությունը ցածր է, իսկ խոնավությունը՝ բարձր։ Երկիրը ունի ջրագրական խիտ ցանց։ Գետերն ունեն ջրաէներգետիկ և ձկնորսական մեծ նշանակություն։

  1. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան բարձր զարգացած երկիր է տնտեսության առումով։ Արդյունաբերության կառուծվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային, փայտամթերմնան, ջրաէներգետիկայի բաժին։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, որտեղ գերակշռում է մեքենաշինության և քիմիական արդյունաբերությունը։ Առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման աստիճանով Կանադան հավասարվել է տիպիկ զարգացած երկրներին։

Ճապոնիա

1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

Ճապոնիան կղզային երկիր է՝ լեռնային ռելիեֆով։ Բնական ռեսուրսները սակավ են, սակայն ունի ռազմավարական դիրք, ծովային լայն մուտք, զարգացած նավահանգիստներ և ակտիվ սեյսմիկ գոտի՝ երկրաշարժերով ու հրաբուխներով։ Այդուամենայնիվ, զարգացրել է արդյունաբերություն՝ ներմուծված հումքով։

2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

Բնական ռեսուրսներով աղքատ է։ Ունի սահմանափակ քանակով ածուխ, գունավոր մետաղներ և գազ, սակայն մեծապես կախված է ներմուծումից։ Տեխնոլոգիական զարգացումը լրացնում է այս պակասը։

3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

Ճապոնիան ունի ծերացող բնակչություն, ցածր ծնելիություն և բարձր կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժին։ Բնակչության մեծ մասը հոմոգեն է՝ ճապոնացիներ։ Քաղաքաբնակների տոկոսը շատ բարձր է (ավելի քան 90%)։

4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

Կլիման բազմազան է՝ սուբտրոպիկականից մինչև բարեխառն։ Արևելքում ու հարավում՝ խոնավ ամառներ և մեղմ ձմեռներ։ Հյուսիսում՝ ցուրտ ձմեռներ։ Տարեկան հաճախ են լինում մրրիկներ (տայֆուններ)։

5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

Խոշոր քաղաքներն են՝ Տոկիո, Օսակա, Նագոյա, Յոկոհամա, Կոբե, Սապորո։
Տոկիո՝ մայրաքաղաքն է, աշխարհի ամենամեծ մեգապոլիսներից։ Տնտեսական, ֆինանսական ու մշակութային կենտրոն է։ Զարգացած ենթակառուցվածքներ, առաջատար տեխնոլոգիաներ ու բարձր կենսամակարդակ։

Դարձվածքներ 09.04.25

Հետևյալ դարձվածքների ծագման պատմությունը, իմաստները, նախադասություններ կազմիր դրանցով

1.Դամոկյան սուր, Աքիլեսյան գարշապար, վերջին Մոհիկան, Մորփեոսի գիրկն ընկնել, Ավգյան ախոռներ, սիզիփոսյան աշխատանք։

Լաբ․ Աշխ․ Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»,նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ:Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով։

                                                 Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։

Աշխատանքի ընթացքը. սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լրցրեցի կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ,նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ: Երբ Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին,Քանի որ երկուսնել կեսից միքիչ շատ են, կարշում եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկեմ, լցնեմ մեկը մյուսի վրա,կարծում եմ կտեղավորվի։

1.Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:

2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:

3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:

Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Բացատրիր փորձի արդյունքը,արա եզրակացություն,տեսանկարիր փորձը դիր քո բլոգում,հղումը ուղարկիր ինձ ՝g.mkhitaryan@mskh.am

Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք

1.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմինները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից

2.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը

Նյութը մոլեկուլներից է կազմված, որն էլ իր հերթին կազմված է ատոմներից

3.Ինչպես են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկները երկու տեսակի են լինում՝ մոլեկուլ և ատոմ

4.Որ նյութն են անվանում տարր 

Այն նյութը, որը կազմված է միևնույն տեսակի ատոմներից, կոչվում է տարր

5.Ինչ է մոլեկուլը

Մոլեկուլը նյութի այն մասնիկն է, որը օժտված է նյութի քիմիական հատկություններով

6.Ինչ է դիֆուզիան

Դիֆուզիան շփվող նյութերի փոխադարձ ներթափանցումն է մասնիկների ջերմային շարժման հետևանքով

7.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունը շատ ավելի մեծ է, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում։ Դիֆուզիան ընթանում է նաև ԸՖիզիկական մարմին և նյութ: պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։

8.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի արագությունը բարձրանում է, հակառակը լինելու դեպքում՝ նվազում։

Ֆիզիկա

Տարբերակ 1
I. Բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվեւ ջրի
մակերևույթով չի կարող, կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի
հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին։ Պատ․2


II. Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր
նյութերը, կոչվում են մոլեկուլներ։ Պատ․՝ 2

III. Նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ
մասերը կոչվում են ատոմներ։ Պատ․՝ 1

IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենում
դիֆուզիան.

  1. դիֆուզիա տեղի է ունենում միայն գազերում
  2. դիֆուզիա տեղի է ունենում միայն հեղուկներում
  3. դիֆուզիա տեղի է ունենում միայն պինդ մարմիններում
  4. դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում
    գազերում


    Եղիշե Չարենց, «Տաղ՝ ձոնված գրքերին»

    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
    Արևների նման բազմապիսի,
    Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
    Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
    Բարբառում են անձուկ ու մտերիմ:
    Տարփանքով, ինչպես պատանին,
    Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
    Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
    Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
    Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
    Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
    Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
    Իմ խոհերի վսեմ այրուձին:
    Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
    Ծնված զանազան դարերում ու երկրներում,
    Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
    Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
    Մեր կյանքի երկար ճանապարհին
    Հանդիպում են նրանք հետզհետե,
    Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
    Կամ մնում են անցած տարիների ետևը:
    Ուղեկից են դառնում մինչև ի մահ
    Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
    Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
    Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
    Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
    Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
    Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
    Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
    Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
    Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
    Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
    Որ համրերի նման անհաղո՛րդ են:
    Աղջիկների նման սեթևեթ
    Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
    Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ…
    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
    Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
    Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
    Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
    Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
    Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
    Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
    Ասորական արքա Բալթասարը,
    Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
    Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
    Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
    Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
    Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
    Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
    Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
    Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
    Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
    Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
    Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
    Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
    Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
    Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
    Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
    Կան զեփյուռի նման, նման քամու՜,
    Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
    Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
    Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
    Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
    Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
    Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
    Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
    Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
    Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
    Արեգակի բոլո՛ր երանգների նման,
    Տիեզերքի նման բազմալեզու-
    Ես սիրում եմ նրանց երփներանգ
    Այս հուրերը կիզուն
    Եվ բնության բոլո՛ր ձայների,
    Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
    Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
    Այս բույրը մշտահոլով:
    Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
    Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
    Մեր տների փայտյա դարակներում բազմած`
    Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
    Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
    Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
    Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր: 

    Читать «Եղիշե Չարենց, «Տաղ՝ ձոնված գրքերին»» далее
    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы