Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:Մոլեկուլների քաոսային շարժման արագությունևմարմնիջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ
1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից, իսկ նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:
Հովհ. Թումանյան,«Երկաթուղու շինությունը», 04.03.2025
1.Կարդա՛ պատմվածքը, քո բառերով փոխադրի՛ր:
Читать «Հովհ. Թումանյան,«Երկաթուղու շինությունը», 04.03.2025» далееՀովհ․ Թումանյան, Գրազը
Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։
Читать «Հովհ․ Թումանյան, Գրազը» далееՀնդկաստան
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Читать «Հնդկաստան» далееՕքսիդների դասակարգումը և անվանակարգը: Օքսիդների ստացումը։
Լաբորատոր փորձ – Օքսիդների ստացում
Читать «Օքսիդների դասակարգումը և անվանակարգը: Օքսիդների ստացումը։» далееԼաբ․ աշխ․ թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում
Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափաժապավեն,մկրատ։
Աշխատանքի ընթացքը․100սմ երկարությամբ թելից կախել գնդիկ(կստացվի թելավոր ճոճանակ),այն կախել այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Գնդիկը շեղել հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողել:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Չափաժապավենով չափեցի 100 սմ երկարությամբ թելը, կտրեցի մկրատով, նրանից կախեցի կեռիկով մետաղյա գնդիկը։ Այն ամրացրեցի ամրակալանի կցորդիչից այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ և բաց թողեցի և անմիջապես միացրեցի վարկյանաչափը։ Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝ l=100սմ
t=80 80վ/40=2վ
ν=40 40/80=0,5 Հց
T=t/n
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ՝ 25 սմ։տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Փորձի արդյունքները՝ l=25սմ
t=43 43վ/40=1
ν=40 40/43=0,9 Հց
T=t/n
Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում
Ինքնաստուգում
1․ Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան
Իրան
- Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա ։Պոտենցիալ էներգիա։Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք
1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա
Читать «Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա ։Պոտենցիալ էներգիա։Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք» далее