Մեսրոպ Մաշտոցի

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Հուշարձանի քանդակագործը՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանն է: Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։
Հուշարձանի շինարարությունը ավարտվել է՝ 1962թ մայիսի 26-ին:
Վիլյամ Սարոյանի

Վիլյամ Սարոյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Տեղադրվել է 2008 թվականին: Հուշարձանի քանդակագործը՝ Դավիթ Երևանցին է: Հուշարձանի ճարտարապետներն են՝ Լևոն Իգիթյանը և Ռուբեն Հասրաթյանը:
Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, իսկ քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում: Շինարարությունները ավարտվել են 2008 թվականի դեկտեմբերի 13-ին:
