Ֆրանց Կաֆկայի «Օրենքի առաջ» առակը պատմում է գյուղից եկած մի մարդու մասին, որը ցանկանում է մտնել Օրենքի դռներից ներս, սակայն դռնապանը նրան ասում է, որ այդ պահին դա հնարավոր չէ։ Այդ խոսքերից հետո մարդը չի համարձակվում անցնել դռնից և որոշում է սպասել։ Նա տարիներ շարունակ մնում է նույն տեղում՝ հույս ունենալով, որ մի օր թույլ կտան ներս մտնել, սակայն այդ օրը երբեք չի գալիս, և նա մահանում է հենց դռան առջև։
Այս առակի հիմնական գաղափարն այն է, որ շատ հաճախ մարդուն հետ են պահում ոչ թե իրական արգելքները, այլ սեփական վախերն ու կասկածները։ Հերոսը հնարավորություն ուներ փորձելու, բայց նախընտրեց չռիսկի դիմել, որովհետև վախենում էր անհաջողությունից և այն դժվարություններից, որոնց մասին խոսել էր դռնապանը։
Իմ կարծիքով, Կաֆկան ուզում է ցույց տալ, որ եթե մարդը միշտ սպասի հարմար պահին կամ ուրիշների թույլտվությանը, կարող է բաց թողնել իր կյանքի կարևոր հնարավորությունները։ Երբեմն ամենամեծ խոչընդոտը մեր իսկ անվստահությունն է։ Միայն հաղթահարելով մեր վախերը և համարձակվելով գործել՝ կարող ենք առաջ շարժվել և հասնել մեր նպատակներին։
