1. Հետևյալ տերմինները դասակարգե՛ք ըստ ոլորտների և անվանե՛ք դրանք։
Օր.՝ թթու… (քիմիա)։
Նյարդաթել, զգայարան, խաչասերում, ծորան, ախտորոշում, ստատիկա, հանդուրժողականություն, իջվածք, բջջանյութ, սպիտակուց, նյարդաբորբ, թթու, իմպուլս, կատալիզատոր, հոտոտելիք, ածանցյալ, հեմոգլոբին, սոցհարցում, վարկանիշ, քվանտային թիվ, ալկալի, մոդուլ, կոնֆլիկտաբանություն, կարբոնատ, ջրոլորտ, ռելիեֆ, ամեոբա, սպեկտր, հետաճուկ, ինտեգրացիա, նյութափոխանակություն, վարսանդ, հալոգեն, ավշային հանգույց, մակաբույծ, իներցիա, վիրուս, կլիմայական գոտի, մակուղեղ, արագացում, սպոր, հիերոգլիֆ, հասարակական կարծիք, էլիպս, պարամետր, գեղձ, ամորֆ նյութեր, վեկտոր։
Կենսաբանություն — նյարդաթել, զգայարան, խաչասերում, ծորան, ախտորոշում, բջջանյութ, սպիտակուց, նյարդաբորբ, հոտոտելիք, հեմոգլոբին, ամեոբա, հետաճուկ, նյութափոխանակություն, վարսանդ, ավշային հանգույց, մակաբույծ, վիրուս, մակուղեղ, սպոր, գեղձ։
Ֆիզիկա — ստատիկա, իմպուլս, քվանտային թիվ, սպեկտր, իներցիա, արագացում, վեկտոր։
Քիմիա — թթու, կատալիզատոր, ալկալի, կարբոնատ, հալոգեն, ամորֆ նյութեր։
Մաթեմատիկա — ածանցյալ, մոդուլ, էլիպս, պարամետր։
Հասարակագիտություն, սոցիոլոգիա — հանդուրժողականություն, սոցհարցում, վարկանիշ, կոնֆլիկտաբանություն, ինտեգրացիա, հասարակական կարծիք։
Աշխարհագրություն — իջվածք, ջրոլորտ, ռելիեֆ, կլիմայական գոտի։
Պատմություն — հիերոգլիֆ։
2. Տրված բառերը խմբավորելով՝ կազմե՛ք հոմանշային զույգեր։
Սողուն-զեռուն, հարգալից-սիրալիր, եղեռն-նախճիր, թեպետ-թեկուզ, արևածագ-վաղորդայն, կարճահասակ-գաճաճ, խարդախ-խաբեբա, մտրուկ-քուռակ, նստվածք-մրուր, կածան-շավիղ, կոտրվածք-բեկվածք, քսուք-մածուկ, վրնջոց-խրխինջ, տարափ-հեղեղ, երամ-տարմ, ժլատ-գծուծ, արճիճ-կապար, ագահ-ընչաքաղց, նաև-նույնպես, իսկապես-հիրավի, ավելցուկային-հավելուրդային, մեկմեկու-իրար, արտադրիչ-բազմապատկելի, ժուժկալ-զուսպ։
3. Բացատրե՛ք տրված հարանունների իմաստը։
Միաժամանակ — միառժամանակ, բարդույթ — բարդություն, բացառապես — բացարձակապես, ըստ որի — ըստ որում, խտրություն — խտրականություն, ծրագրել — ծրագրավորել, փաստ — փաստարկ, հետևորդ — հետնորդ, հրատարակել — հրապարակել, վարք — վարկ — վարգ, ցեղական — ցեղային, տեղի տալ — տեղիք տալ, վերաբերել — վերաբերվել, փորձարարական — փորձառական, հիմնավորվել — հիմնվել, տեղական — տեղային։ Միաժամանակ — նույն ժամանակ, միառժամանակ — որոշ ժամանակ։ Բարդույթ — փոխկապակցված ամբողջություն, բարդություն — դժվարություն։ Բացառապես — միայն, բացարձակապես — լիովին։ Ըստ որի — որի հիման վրա, ըստ որում — ընդ որում։ Խտրություն — տարբերակում, խտրականություն — անհավասար վերաբերմունք։ Ծրագրել — պլանավորել, ծրագրավորել — համակարգչային ծրագիր ստեղծել։ Փաստ — իրական իրողություն, փաստարկ — ապացուցող հիմնավորում։ Հետևորդ — գաղափարին հետևող, հետնորդ — մեկին հաջորդող։ Հրատարակել — տպագրությամբ լույս ընծայել, հրապարակել — հանրությանը ներկայացնել։ Վարք — պահվածք, վարկ — փոխառություն կամ հեղինակություն, վարգ — ձիու քայլվածք։ Ցեղական — ցեղին պատկանող, ցեղային — ցեղին բնորոշ։ Տեղի տալ — զիջել, տեղիք տալ — պատճառ դառնալ։ Վերաբերել — կապված լինել, վերաբերվել — վերաբերմունք ցուցաբերել։ Փորձարարական — փորձերի միջոցով ստուգվող, փորձառական — փորձից ստացված։ Հիմնավորվել — ապացուցվել, հիմնվել — հենվել։ Տեղական — տվյալ վայրին պատկանող, տեղային — տվյալ տարածքում գործող։
4. Ընտրե՛ք փակագծերում նշված ճիշտ տարբերակը։
Արբանյակի շարժման ուսումնասիրության միջոցով ճշտվեցին Պլուտոնի (չափսերը, չափերը) ու (քաշը, զանգվածը)։
Երեխայի (կշիռը, քաշը) 12,5 կգ է։
Սեկվոյաներից ամենամեծի (տրամաչափը, տրամագիծը) մոտ 11 մ է։
Մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է տարբեր (տրամագծի, տրամաչափի) հրաձգային զինատեսակներից։
Արարատյան (դաշտավայրում, դաշտում) կանխատեսվում է ցրտահարություն։
(Հավասարակողմ, հավասարասրուն) է կոչվում այն եռանկյունը, որի գոնե երկու կողմերը հավասար են։
Երկրի մակերեսին մոտ ուղղահայաց ազատ ընկնող մարմնի ազատ անկման (արագությունը, արագացումը) հավասար է մոտ 9.8 մ/վ։
Հիվանդության (կանխման, կանխարգելման) համար անհրաժեշտ է ճիշտ սնվել։
Իրավապահները (կանխել, կանխարգելել) են կողոպուտի փորձը։
(Անձի, անհատի) երկվությունը կամ գիտական անվանումով՝ անհատականություն դիսոցիատիվ խանգարումը գիտական աշխարհում բազմաթիվ վեճերի առիթ է տվել։
