Մարդկանց խառնվածքները

  1. Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։

    Խառնվածքը մարդու բնավորության առանձնահատկությունն է։ Այն ազդում է մարդու վարքի, զգացմունքների և մարդկանց հետ շփվելու ձևի վրա։
  2. Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։
  • Սանգվինիկ – աշխույժ, ուրախ, մարդկանց հետ հեշտ շփվող։
  • Խոլերիկ – ակտիվ, եռանդուն, արագ արձագանքող, երբեմն՝ բարկացող։
  • Ֆլեգմատիկ – հանգիստ, համբերատար, հավասարակշռված։
  • Մելանխոլիկ – զգայուն, մտածող, ավելի հանգիստ և հուզական։

3. Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։
Կարծում եմ՝ իմ մեջ ավելի շատ սանգվինիկ և մելանխոլիկ հատկանիշներ կան։

4. Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։
Ես շփվող եմ, ուրախ և ակտիվ, բայց միևնույն ժամանակ զգայուն եմ և շատ եմ մտածում տարբեր իրավիճակների մասին։

5. Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։
Ես շատ շփվող մարդ եմ։ Նոր մարդկանց հետ հեշտությամբ եմ շփվում և արագ լեզու եմ գտնում նրանց հետ։ Բայց երբ ինչ-որ բան ինձ անհանգստացնում է կամ զգում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ, ես փակվում եմ իմ մեջ և սկսում եմ շատ մտածել այդ իրավիճակի մասին։

6. Վերջում պատասխանե՛ք հարցին․
«Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։

Այն օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ, ճիշտ շփվել ուրիշների հետ և կառավարել սեփական վարքն ու զգացմունքները։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы