Ուրախ եմ, որ Սեբաստացի եմ

image-03-06-20-12-19-1Ողջունում եմ բոլորին։ Ես Նռանե Մուրադյանն եմ: Ես արդեն մի քանի տարի է, որ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես ինձ համարում եմ այս մեծ ընտանիքի անդամ։ Իմ այս մեծ, ուրախ Սեբաստացի ընտանիքում յուրաքանչյուր օր անցնում է նոր բան սովորելով՝ ուրախ և հետաքրքիր։Ես հաճախել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարտեզը: Իմ կազմակերպիչներն են եղել ընկեր Օլյան, ընկեր Քրիստինեն և ընկեր Սաթենը: Դպրոց գնալով ես հրաժեշտ եմ տվել իմ սիրելի կազմակերպիչներին, հիմա էլ նույն ձևով հրաժեշտ պետք է տամ իմ դասվարին՝ ամենաբարի, ամենախելացի, ամենագեղեցիկ ընկեր Մանուշակին: Ընկեր Մանուշակը եղել է մեր դասվարը 3-տարի: Ես շատ եմ տխրում, որ էլ ընկեր Մանուշակը չի լինելու 4-դասարանում մեր դասվարը, բայց ուրախ եմ, որ 4-դասարանում մեր կազմակերպիչը ընկեր Ռիման է լինելու։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ես համարում եմ մեծ ուսումնական, ուրախ իմ ընտանիքը: Այստեղ ես ունեմ շատ-շատ բարի, խելացի ուսուցիչներ, որոնք միշտ օգնում են, ես ձեռք եմ բերել բարի և ուրախ ընկերներ, որոնց հետ անցնում է իմ օրվա մեծ մասը: Ես ուրախ եմ, որ սովորում եմ Սեբաստացի կրթահամալիրում այստեղ բոլորը սովորեցնում և սովորում են: Իմ այս մեծ ընտանիքում սովորում ենք տարբեր առարկաներ, գեղեցիկ պարել և երգել ենք սովորում, մասնակցում ենք հետաքրքիր նախագծերի և ճամփորդում ենք: Ես սիրում եմ իմ մեծ ուսումնական ընտանիքը, որտեղ բոլորը ուրախ սովորեցնում են: Ես ուրախ եմ, որ սովորել եմ և սովորելու եմ իմ ամենաուսումնական , ամենաուրախ Սեբաստացի ընտանիքում:

Կհանդիպենք հաջոդ ուսումնական տարում։